Փղեր: Շատակեր և զգայուն կենդանիներ

Փղերը, թերևս, աշխարհի ամենազգայուն և խելացի կենդանիներից են: Նրանք ունակ են զգալու ուրախություն, տխրություն և հուսահատություն: Օրինակ երբ փիղ վարժեցնող Լուրենս Էնթոնին մահացավ, փղերի խումբը հասավ նրա տուն՝ վերջինիս մահը սգալու:Իսկ եթե փիղը հիվանդանում է, մյուս փղերը նրա համար կեր են բերում, օգնում են կանգնել և անում են ամեն հնարավոր բան, մինչև նա կլավանա: Միայն թե նրանք դառնում են իսկական չարագործներ, երբ կատաղում են: Կարող են ոտքի տակ տալ ամեն-ամեն ինչ: Գոյություն ունեն հնդկական և աֆրիկյան փղեր: Աֆրիկյան փղերն ունեն ամենալավ հոտառությունը կենդանական աշխարհում: Փղերը կարող են արևայրուք ընդունել: Իսկ…

Read More

20 իմաստուն ասույթ գրականության մասին

Ընթերցանությունը մտքի համար նույնն է, ինչ ֆիզիկական վարժությունը՝ մարմնի: Ադիսոն Պատահական հանդիպումը լավ գրքի հետ կարող է ընդմիշտ փոխել մարդու ճակատագիրը: Մարսել Պրևո Գրքերը հեռավորների ու ննջեցյալների ձայներն են. նրանք մեզ դարձնում են անցած դարերի հոգևոր կյանքի ժառանգորդները: Չենինգ Գեղեցիկ գրել նշանակում է միաժամանակ գեղեցիկ մտածել, գեղեցիկ զգալ ու գեղեցիկ արտահայտվել, այսինքն՝ հավասար չափով տիրապետել խելքին, հոգուն ու ճաշակին: Բյուֆոն Երիտասարդ բանաստեղծներն իրենց թանաքի մեջ շատ են ջուր լցնում: Գյոթե Ոճը գաղափարների ծնունդ է, ոչ թե բառերի: Բալզակ Ստեղծագործությունները հոգիներում հասունանում են նույնքան գաղտնախորհուրդ, որքան գետնասունկը՝ Պերիգորի անուշաբույր հարթավայրերում: Բալզակ…

Read More

Պատմության 5 ամենահետաքրքիր գրազները

1. Մարգարտյա կոկտեյլՄի անգամ Կլեոպատրան եւ նրա սիրեկան Մարկոս Անտոնիոսը գրազ եկան, որ մի ճաշի ընթացքում Կլեոպատրան հեշտությամբ կարող է 10 միլիոն դինարի գինի խմել: Անտոնիոսն առանց վարանելու համաձայնեց այդ գրազին` ակնկալելով բավականին հետաքրքիր հեռանկարներ: Ամեն ինչ նախապես մտածելով` Կլեոպատրան ընթրիքի հենց ամենասկզբում ականջից հանում է սեւ մարգարտե ականջօղը եւ գցում այն գինու մեջ: Կալցիումի կարբոնատի եւ քացախաթթվի ռեակցիայի արդյունքում երեկոյի վերջում գինին վերածվել էր անվնաս խմիչքի, որը միանգամայն հնարավոր էր խմել մեկ կումով: Մարկոս Անտոնիոսն ընդունել էր պարտությունը: Գիտնականները եւս հաստատում են նման փորձարկման իրագործելիությունը: Պրոֆեսոր Պրուդենս Ջոնսը, իրականացնելով…

Read More

Աշխարհի ամենահետաքրքիր վայրերը, որոնք փակ են հասարակության համար (լուսանկարներ)

1. «Լասկոյի քարանձավներ». Սա քարանձավների մի համալիր է, որը հայտնի է պալեոլիթի ժամանակաշրջանի ժայռանկարներով. Լասկոյի քարանձավները գտնվում են Ֆրանսիայի հարավ-արևմուտքում: Այնտեղ են պահպանվել ուշ պալեոլիթի արվեստի 900 ամենալավ օրինակները: Գիտնականների հաշվարկներով՝ այդ նկարները մոտ 17300 տարեկան են: Դրանք հիմնականում մեծ կենդանիների նկարներ են, որոնց մեծամասնությունը՝ դատելով օրգանական մնացորդներից, ապրել են այդ ժամանակաշրջանում և այդ տարածքներում: Քարանձավները, որոնք հասարակության համար փակ են 1963 թվականից, գտնվում են փլուզման եզրին՝ անհայտ ծագում ունեցող բորբոսի պատճառով:Մարդու ներկայությունը քարանձավում դիտարկվում է որպես պոտենցիալ վտանգ: Սովորաբար, այնտեղ մտնում են միայն անվտանգության աշխատակիցները, շաբաթը մեկ անգամ, այն…

Read More

Աշխարհի ամենախելացի մարդը

Աշխարհի ամենախելացի մարդը ԱՄՆ-ի Միսսուր նահանգի բնակչուհի ՄԵրելին Վոս Սավանտն է: Նրա IQ գործակիցը 228 միավոր է: Նա այդ արդյունքը գրանցել է 10 տարեկանում և հայտնվել գինեսի ռեկորդների գրքում: Նշեմ, որ 135 միավորից բարձր ունեցող մարդիկ համարվում են հանճար, իսկ միջին մարդու IQ-ն 86-114 միավոր է: Մասնագետները հաշվել են տարբեր ժամանակների խելացի մարդկանց IQ -ները: Նյուտոնի ու Վոլտերի մոտ այն եղել է 190, Գալիլեյի մոտ185, Լեոնարդո Դա Վինչիի մոտ 150, Բախի և Դարվինի մոտ140, Կոպեռնիկոսի մոտ 130:ՄԵրելին Սավանտը ծնվել է 1946թ. օգոստոսի 11-ին: Համալսարանում սովորել է ընդամենը 2 տարի: Ամուսնացած…

Read More

Խաչասերում

Լեգենդար գյուտարար Սթիվ Ջոբսը վստահ է <<Կրեատիվը պարզապես տարբեր իրերի միացում է>>: Դիտելով գերմանական Faber Castell հայտնի գրենական պիտույքների կազմակերպության նոր գովազդը, հասկանում ես Ջոբսի խոսքերի իրավացիությունը: Ինչպես է առաջացել նման մտահղացումը անհայտ է, սակայն, վստահ կարող եմ ասել, որ այն շատ հիշվող եւ զվարճալի է: Faber Castell ընկերությունը միշտ էլ առանձնացվել է իր ապրանքանիշի գովազդով: Հիմա եկել է համակարգչային Photoshop ծրագրի հերթը: Հաջողված ծրագրի իրականացման հետեւանքով ստացվել են յուրատեսակ միացումներ՝ կենդանիների, բանջարեղենի, մրգերի <<խաչասերում>> գունավոր մատիտների հետ:

Read More