Չորս ազդեցիկ խորհուրդ՝ հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու համար

Ճգնաժամն անխուսափելի է ցանկացած հարաբերություններում, որտեղ առկա է հուզական բաղադրիչը։ Չէ՞ որ մենք կենդանի մարդիկ ենք, յուրաքանչյուրս ունի իրեն հատուկ բնավորությունը, եւ միշտ չէ, որ փազլները ճիշտ պատկեր են հավաքում, իսկ դրանց հետ մեկտեղ անհետանում է նաեւ ամբողջականությունը։ Բայց ամեն ինչ կարելի է ուղղել, եթե հետեւես այս խորհորդներին. 1. Մի կուտակիր վիրավորանքները Եթե դու լռությամբ տանես վիրավորանքները, ապա ժամանակի ընթացքում մեծ ձյունե պտտահողմ կձեւավորվի, որն իր ճանապարհին կսրբի կտանի ամեն ինչ։ Զուգընկերոջդ միանգամից ասա, եթե ինչ-որ բանից դժգոհ ես։ Ոչ թե մեղադրանքի կամ վերջնագրի տեսքով, այլ պարզապես հանգիստ հնչերանգով փաստն…

Read More

Yohji Yamamoto-ն նկարիչ Նաոյա Ինոսեի հետ համատեղ աքսեսուարների հավաքածու է ստեղծել (ֆոտո)

Yohji Yamamoto-ն ճապոնացի նկարիչ Նաոյա Ինոսեի հետ միասին ստեղծել են կաշվե աքսեսուարների սահմանափակ հավաքածու։ Այն ներառում է փոքրիկ դրամապանակներ եւ քարտերի պահպանման հարմարանքներ։ Նկարիչը կոլաբորացիայի համար մի քանի օրինակ է ստեղծել՝ պինգվինների, հին ձայներիզների եւ բազմերանգ հեռուստատեսային գծերի պատկերներով: Հավաքածուի յուրաքանչյուր առարկայի վրա նա դրել է իր ստորագրությունը: Ամբողջ հավաքածուն հասանելի է բրենդի առցանց խանութում:

Read More

Երգող բաժակ, կոնյակով պանիր եւ ձմեռային Հայաստան. «Поедем, поедим» շոուի հոբելյանական թողարկումը

Ռուսական «НТВ» հեռուստաալիքի եթերում ցուցադրվել է «Поедем, поедим!» հաղորդման հերթական թողարկումը։ Հաղորդման հոբելյանական՝ 300-րդ թողարկման շրջանակներում հաղորդավար Ջոն Ուորենը ժամանել է ձմեռային Հայաստան։ Հեռուստատեսության աստղը ամբողջ երկրով շրջել է ուղղաթիռով, դարձել Տրնդեզ տոնի պատվավոր հյուր, իմացել տեղական չուրչխելայի գաղտնիքն ու կոնյակով պանիր փորձել։ Ջոնը կատակերգու դերասան Մկրտիչ Արզումանյանի հետ ղափամա է պատրաստել եւ Հերմինե Ստեփանյանի հետ եղել նորաձեւ վայրերից մեկում։ Ուորենը նաեւ սովորել է երգող բաժակ պատրաստել եւ շրջել քաղաքում։ Աղբյուրը՝ News.am

Read More

«Սեր Անգիլայի եւ բրիտանուհիների հանդեպ». Christian Dior-ի ցուցահանդեսը Լոնդոնում

Վաղը՝ փետրվարի 2-ին, Լոնդոնի Վիկտորիայի եւ Ալբերտի թանգարանում կբացվի Christian Dior. Designer of Dreams ցուցահանդեսը։ Ավելի վաղ այն ցուցադրվել է Փարիզում գտնվող դեկորատիվ արվեստի թանգարանում։  Ցուցադրությունը, սակայն, լուրջ փոփոխությունների է ենթարկվել կապված բրիտանական նորաձեւության առանձնահատկությունների հետ։ Ամերիկյան Vogeu-ը գրում է, որ Christian Dior. Designer of Dreams  կօգնի երկրին, որը կանգնած է Brexit-ի եւ հնարավոր քաոսի շեմին, շեղվել եւ վայելել հրաշալին։ Հնարավոր է՝ այդ զուգահեռը չափազանցված է, սակայն ցուցադրության լոնդոնյան թիմն արել է ամեն բան՝ ապրանքիշի տիեզերքում Մեծ Բրիտանիայի յուրահատուկ տեղը ցույց տալու համար։ Ցուցահանդեսի բրիտանական տարբերակում բազմաթիվ հետաքրքիր հատվածներ կան, ինչը չի եղել…

Read More

Այգիները, խոհանոցը եւ մետրոն․ Հայ զբոսաշրջիկի պեկինյան գրառումները

Եվ այսպես, իմ չինական, ավելի ճիշտ պեկինյան գրառումները շարունակվում են։ Այսօր կարճ եւ արագ կպատմեմ, թե ինչին ուշադրություն դարձնեք ուղեւորության ընթացում։ Գնացինք։ Եթե դուք գնում եք հանգստանալու եւ տուր-ուղեւերությունը նախատեսում է շքեղ հյուրանոց , ապա ձեր մոտ ամեն ինչ կարգին է։ Իսկ եթե մտադիր եք մնալ հոսթելում ու բնակարանում եւ շատ քայլել Պեկինով, ապա սա այն է, ինչ ձեզ հարկավոր է։ Ամենակարեւորը դեղերն են, որոնք դուք պետք է օգտագործեք։ Ավելի լավ է վերցրեք ձեզ հետ։ մայրաքաղաքում շատ դեղատներ կան, սակայն ձեր անգլերենը չի բավականացնի, իսկ դեղատան աշխատակիցները շատ բարի մարդիկ…

Read More

Արարատ լեռը, աշխարհահռչակ հայերն ու շախմատը. BBC-ի անդրադարձը Հայաստանի մասին

Այս օրերին աշխարհի ուշադրության կենտրոնում Հայաստանն է: Աշխարհի մի շարք վայրերից այստեղ են ժամանել հայտնի լրատվամիջոցներ՝ հայաստանյան հանրահավաքները լուսաբանելու նպատակով, որոնց հատկապես հիացրել է հայ ժողովրդի խաղաղությունն ու միասնականությունը: Նրանցից շատերը իրենց համար նոր բաներ են բացահայտել մեր երկրի մասին, որոնց մասին արդեն սկսել են նյութեր պատրաստել: Այսպես օրինակ՝ աշխարհում ամենահայտնի լրատվամիջացներից մեկը՝ BBC-ն, անդրադարձել է Հայաստանին՝ ներկայացնելով 6 փաստ, որոնք պետք է իմանալ մեր երկրի մասին: Ահա, թե ինչ է գրում կայքը. Հայերից շատերն ապրում են հայրենիքից դուրս Արարատ լեռն այստեղ ազգային խորհրդանիշ է Չնայած այն հիմա Թուրքիայի տարածքում է……

Read More

2020-ին Կաննի կինոփառատոնը վերջնականապես չեղարկվել է

Կաննի կինոփառատոնը 2020թ.-ին տեղի չի ունենա, Variety-ին հայտնել է կազմակերպչական կոմիտեի ներկայացուցիչը։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով արտակարգ դրության ռեժիմը Ֆրանսիայում երկարացրել են նվազագույնը մինչեւ հուլիսի 10-ը։ Այդ պատճառով պարբերականի զրուցակցի խոսքով՝ նույնիսկ աշնանը փառատոնն անցկացնելը չափազանց բարդ կլինի։ Կազմակերպիչներն ի սկզբանե հրաժարվել են Կաննի կինոփառատոնը վիրտուալ անցկացնել։ Ընդ որում, մրցույթի համար ընտրված ֆիլմերը կցուցադրվեն այլ փառատոնների ընթացքում, այդ թվում Վենետիկում։ Կինոժապավենների ցանկը կհրապարակվի հունիսի կսզբին, գրում է Meduza-ն։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով ի սկզբանե ծրագրված օրերից (մայիսի 12-23) Կաննի կինոփառատոնի հետաձգման մասին հայտնի է դարձել դեռ մարտ ամսին։ Այդ ժամանակ կազմակերպիչները ծրագրում էին…

Read More

Կենդանակերպի նշանների կյանքի խնդիրները

Ինչպիսի՞ խնդիրներ ու առաջադրանքներ են նախանշված Կենդանակերպի տարբեր նշանների ներքո ծնվածների համար: ԽՈՅԵՐ — քաջություն, վճռականություն, գործելու ունակություն ձեւավորել: ՑԼԵՐ – նյութական արժեքներ հավաքել եւ խելամիտ կերպով օգտագործել դրանք: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ — ավելացնել գիտելիքների պաշարը, սովորել փոխանցել սեփական փորձը, ազգակցական կապեր հաստատել եւ հարազատներից տեսանելի եւ անտեսանելի աջակցություն ստանալ: ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ — ամրապնդել ընտանեկան կապերը, հասկանալ ակունքները, կյանքի ծագումը, զարգացնել զգայնությունն ու բնազդը: ԱՌՅՈՒԾՆԵՐ — սովորել առաջնորդ լինել, հաստատվել որպես անհատականություն, ուժեղ եւ մեծահոգի լինել, պաշտպանել թույլերին, սովորել սիրել, ստեղծագործել կյանքի բոլոր ոլորտներում, իրենց մարդկանց նվիրել: ԿՈՒՅՍԵՐ — վերլուծել շրջապատող աշխարհը, սովորել…

Read More