Ինչպիսի՞ խնդիրներ ու առաջադրանքներ են նախանշված Կենդանակերպի տարբեր նշանների ներքո ծնվածների համար:
ԽՈՅԵՐ — քաջություն, վճռականություն, գործելու ունակություն ձեւավորել:
ՑԼԵՐ – նյութական արժեքներ հավաքել եւ խելամիտ կերպով օգտագործել դրանք:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ — ավելացնել գիտելիքների պաշարը, սովորել փոխանցել սեփական փորձը, ազգակցական կապեր հաստատել եւ հարազատներից տեսանելի եւ անտեսանելի աջակցություն ստանալ:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ — ամրապնդել ընտանեկան կապերը, հասկանալ ակունքները, կյանքի ծագումը, զարգացնել զգայնությունն ու բնազդը:
ԱՌՅՈՒԾՆԵՐ — սովորել առաջնորդ լինել, հաստատվել որպես անհատականություն, ուժեղ եւ մեծահոգի լինել, պաշտպանել թույլերին, սովորել սիրել, ստեղծագործել կյանքի բոլոր ոլորտներում, իրենց մարդկանց նվիրել:
ԿՈՒՅՍԵՐ — վերլուծել շրջապատող աշխարհը, սովորել ենթարկվել եւ արդյունավետ աշխատել, ծառայել եւ օգտակար լինել մարդկանց:
ԿՇԵՌՔՆԵՐ — ներդաշնակության, սոցիալական արդարության հասնել, բարելավել շրջապատի գեղեցկությունը:
ԿԱՐԻՃՆԵՐ — Կարիճի անհատականությունն արտահայտում է այրելու եւ ամեն ինչ մաքրելու ցանկությունը․ կործանել՝ հանուն ստեղծելու (փոխակերպում):
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ — հոգեւոր ուղերձ փոխանցել, լույս եւ գիտելիք փոխանցել ժամանակակից մարդկանց, ուրախություն տարածել:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ — համբերատարություն, հաստատակամություն սովորել, պատասխանատվություն ստանձնելու ունակություն ձեռք բերել:
ՋՐՀՈՍՆԵՐ — ընկերության ուրախություններով ապրել, զարգացնել եւ այլ մարդկանց փոխանցել սեփական ոգեշնչումը եւ ազատության, նոր գիտելիքների, ինքնատիպ ամեն ինչի հանդեպ սերը:
ՁԿՆԵՐ — հետեւել նախնիների ճակատագրին՝ ընդունելով ամեն տեսակի տառապանքներ եւ սահմանափակումներ, կատարել ընտանեկան պարտականություններ, լավ անել ցանկացած գործ, ազատվել հիվանդություններից:
Աղբյուրը՝ MyJane.ru