Չորս ազդեցիկ խորհուրդ՝ հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու համար

Ճգնաժամն անխուսափելի է ցանկացած հարաբերություններում, որտեղ առկա է հուզական բաղադրիչը։ Չէ՞ որ մենք կենդանի մարդիկ ենք, յուրաքանչյուրս ունի իրեն հատուկ բնավորությունը, եւ միշտ չէ, որ փազլները ճիշտ պատկեր են հավաքում, իսկ դրանց հետ մեկտեղ անհետանում է նաեւ ամբողջականությունը։ Բայց ամեն ինչ կարելի է ուղղել, եթե հետեւես այս խորհորդներին.

1. Մի կուտակիր վիրավորանքները

Եթե դու լռությամբ տանես վիրավորանքները, ապա ժամանակի ընթացքում մեծ ձյունե պտտահողմ կձեւավորվի, որն իր ճանապարհին կսրբի կտանի ամեն ինչ։ Զուգընկերոջդ միանգամից ասա, եթե ինչ-որ բանից դժգոհ ես։ Ոչ թե մեղադրանքի կամ վերջնագրի տեսքով, այլ պարզապես հանգիստ հնչերանգով փաստն արձանագրելով։

2. Մի հետաձգիր խնդրի լուծումը

Եթե վեճն արդեն ծագել է, ապա դուք պետք է հանգեք ընդհանուր լուծման եւ փոխզիջման գնաք։ Հակառակ դեպքում՝ այդ բացասական պատմությունը կարող է տեւել մի քանի օր (կամ շաբաթներ ու ամիսներ)։

3. Զգոն եղիր

Որքան էլ բարդ լինի իրադրությունը, եւ որքան էլ ցանկանաս սիրելիիդ ծանր վիրավորանքներ հասցնել, մի արա նման բան։ Հարգիր նրա զգացմունքներն ու զուսպ եղիր։ Հիստերիայի վիճակում գտնվելը դեռ ոչ ոքի չի զարդարել։

4. Մի լռիր

Ամուր հարաբերությունների կարեւոր բաղադրիչներից է խոսելը։ Քննարկեք այն ամենը, ինչ տեղի է ունենում ձեր կյանքում՝ փոփոխությունները, հետեւանքները, զգացմունքները, հույզերը, այս կամ այն իրադարձությունների վերաբերյալ թեմաները։ Ոչինչ չասելն ու ամեն ինչ ինքնուրույն լուծելու փորձը միայն կվնասի։ Դուք զույգ եք դարձել հենց կյանքի ուղով ձեռք ձեռքի տված քայլելու համար։


Ըստ soulpost.ru-ի 

Related posts

Leave a Comment