«Սեր Անգիլայի եւ բրիտանուհիների հանդեպ». Christian Dior-ի ցուցահանդեսը Լոնդոնում

Վաղը՝ փետրվարի 2-ին, Լոնդոնի Վիկտորիայի եւ Ալբերտի թանգարանում կբացվի Christian Dior. Designer of Dreams ցուցահանդեսը։ Ավելի վաղ այն ցուցադրվել է Փարիզում գտնվող դեկորատիվ արվեստի թանգարանում։  Ցուցադրությունը, սակայն, լուրջ փոփոխությունների է ենթարկվել կապված բրիտանական նորաձեւության առանձնահատկությունների հետ։

Ամերիկյան Vogeu-ը գրում է, որ Christian Dior. Designer of Dreams  կօգնի երկրին, որը կանգնած է Brexit-ի եւ հնարավոր քաոսի շեմին, շեղվել եւ վայելել հրաշալին։ Հնարավոր է՝ այդ զուգահեռը չափազանցված է, սակայն ցուցադրության լոնդոնյան թիմն արել է ամեն բան՝ ապրանքիշի տիեզերքում Մեծ Բրիտանիայի յուրահատուկ տեղը ցույց տալու համար։

Ցուցահանդեսի բրիտանական տարբերակում բազմաթիվ հետաքրքիր հատվածներ կան, ինչը չի եղել Փարիզում։ Այսպես, կցուցադրվի արքայադուստր Մարգարետի դիմանկարը, որն արվել է նրա 21-ամյակի օրը Սեսիլ Բիտոնի կողմից։ Արքայադուստրը կրում էր Dior-ի զգեստը։

Ցուցադրությունը կարելի է դիտել մինչեւ 2019թ. հուլիսի 14-ը։

Աղբյուրը՝ News.am

Related posts

Leave a Comment