«Անճոռնի ճուտիկ»-ից մինչեւ Տարանտինոյի մուսա. Ումա Թուրմանն այսօր դարձավ 50 տարեկան (ֆոտո)

Ամերիկացի հայտնի դերասանուհի Ումա Թուրմանն այսօր՝ ապրիլի 29-ին, նշում է ծննդյան 50-ամյակը: Դերասանուհին հայտնի է իր բազմաժանր ու բազմաբնույթ հերոսուհիներով, մարմանավորել է ինչպես դրամատիկ, այնպես էլ ռոմանտիկ ու ֆանստաստիկ կերպարների: Նրա մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից են՝ «Վտանգավոր կապեր», «Քրեական ընթերցում» եւ, իհարկե, «Սպանել Բիլին»: Դերասանուհու մասին մի քանի հետաքրքիր եւ քիչ հայտնի փաստեր ներկայացնում ենք ստորեւ. Ի ծնե խելացի եւ գեղեցիկ Ումա Թուրմանը ծնվել է գիտնականի եւ մոդելի ընտանիքում: Ի դեպ, մոդելինգով զբաղվել է ոչ միայն դերասանուհու մայրիկը, այլեւ տատիկը: Թուրմանը եւս իր կարիերան սկսել է մոդելինգից: Ինչո՞ւ Ումա Դերասանուհու հայրը երկար…

Read More

Ֆանտաստիկ ժանրի 7 գիրք, որ կարող եք կարդալ հայերենով

Ֆանտաստիկ/ֆենթզի ժանրի գրքերը վերջին շրջանում պահանջված են դարձել աշխարհի գրեթե բոլոր ծայրերում և Հայաստանն էլ բացառություն չէ: «Դիվերգենտ», «Հարրի Փոթեր», «Մահվան գործիքները» և  այլ հայտնի գրքեր նպաստել են այս ժանրի երկրպագուների կտրուկ «աճին»: Այսօր ֆանտաստիկ գրքերն ամենուր են: Այնուամենայնիվ, ֆենթզի գրքեր հայերենով դժվար է գտնել, թեև մի քանիսն արդեն թարգմանվել են՝ դառնալով ավելի մատչելի հայ ընթերցասերների համար: Եվ ուրեմն, ահա ֆանտաստիկ ժանրի 7 գիրք, որ կարող եք գտնել այսօր հայաստանյան գրախանութներում: Մի հուշում անենք՝ ցանկում կան նաև հայ հեղինակների գործեր: 1. Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին՝ «Հոբիտը»   Ֆանտաստիկ ժանրի 7 գիրք,…

Read More

Երեք հրացանակիրներ

Չորս այնպիսի մարդիկ, ինչպիսին նրանք էին, չորս մարդիկ, որոնք պատրաստ էին միմյանց համար զոհաբերելու ամեն ինչ՝ սկսած քսակից մինչև կյանքը, որոնք միշտ աջակցում էին միմյանց ու երբեք չէին նահանջում, միասին կամ զատ-զատ կատարում էին միասնաբար ընդունած ամեն մի որոշում, չորս բռունցք, որոնք միասին կամ զատ-զատ սպառնում էին ամեն մի թշնամու, անխուսափելիորեն պետք է բացարձակորեն կամ գաղտնաբար, ուղղակի կամ զարտուղի ճանապարհով, խորամանկությամբ, թե ուժով ճանապարհ բաց անեին իրենց համար դեպի նշված նպատակը, որքան էլ հեռու լիներ այն կամ որքան էլ ամուր պաշտպանված լիներ։

Read More

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՐՔԵՐ, ՈՐՈՆՔ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ ԱԶԴԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ

Գոյություն ունեն հազարավոր հոգեբանական գրքեր, սակայն դրանց մի փոքր մասն է իսկապես սովորեցնում ազդել մարդկանց վրա: Բացի այդ հոգեբանական ոչ բոլոր գրքերն են հասկանալի սովորական ընթերցողին՝ բարդ և մասնագիտական տերմինների պատճառով: ՌՈԲԵՐՏ ՉԱԼԴԻՆԻ. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ Չալդինիի «Ազդեցության հոգեբանությունը» համարվում է հոգեբանության, մենեջմենթի և կոնֆլիկտների վերաբերյալ լավագույն ձեռնարկներից մեկը: Այն օգտագործվում է ամբողջ աշխարհի հոգեբանների կողմից: Գիրքը տպագրվել է ավելի քան 1.5 միլիոն օրինակով: Բանն այն է, որ գիրքը ընթերցողին գրավում է իր թեթև ու հետաքրքիր ոճով, ինչպես նաև արդյունավետ մեթոդներով: Միևնույն ժամանակ այս գիրքը լուրջ գիտական ուսումնասիրություն է, որը վերլուծում…

Read More

10 ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐ, ՈՐՈՆՑ ՊԵՏՔ Է ԿԱՐԴԱԼ

1. ԼԵՍԼԻ ՋԵՅՄԻՍՈՆ (LESLIE JAMISON) Գրական վերջին թրենդերից են «էսսեների ժողովածուները»: Ջեյմիսոնն էլ իր նորմուտը այդպիսի ժողովածուով նշեց: Նրա «Կարեկցանքի քննությունը» («The Empathy Exams») գրախանութներում հայտնվեց 2014-ի գարնանը: Մարդկային ցավի և կարեկցանքի նրբերանգների հետազոտության համար արժանացավ ոչ այնքան բարի ռեվյուների: Ջեյմիսոնը փիլիսոփայական տերմինալոգիան հմտորեն քողարկում է գրական ձևակերպումներում և ստեղծում խոր, զգայուն աշխարհ: Իր կարիերայի դեբյուտային գրքով Լեսլի Ջեյմիսոնը արդեն մեծության հայտ է ներկայացրել: Բաց մի թողեք ապագայի գրական հսկայի մեկնարկը: 2. ՀԵԼԵՆ ՕՅԵՅԵՄԻ (HELEN OYEYEMI) «Տղան, ձյունը, ճնճղուկը» («Boy, Snow, Bird») վեպով Օյեյեմին նորից ցուցադրում է իրականությունը և հեքիաթը նրբորեն…

Read More

Ագատա Քրիստի․Տասը փոքրիկ սևամորթները

Իմ կարծիքը և տեղեկություն Մի քանի օր առաջ վերջապես գտա գիրք, որը գոհացրեց իմ բոլոր պահանջները, կարճ ասած իմ ճաշակով։ Դա Ագատա Քրիստիի <<Տասը փոքրիկ սևամորթները>> գիրքն էր։ Իդեպ այս գիրքը նրա ամենավաճառված գրքերից է։ Կարդացի երեք օրում՝ օր ու գիշեր։ Այնքան լարված է կարդում, որ այդ երեք օրը կտրվել էի աշխարհից ու մոռացել էի ամեն ինչի մասին։ Կարդացել եմ ռուսերենով, քանի որ հայերեն տարբերակը չգտա։ Սյուժե Ամբողջովին անծանոթ (բացի ամուսնական զույգից) մարդիկ հավաքվում են Սևամորթների կղզում, որտեղ նրանց հրավիրել էր ոմն Ա․Ն․Օնիմ (Ալեք Նորման Օնիմ և Աննա Նենսի Օնիմ)։…

Read More

Ջոն Գրինի «Թղթե քաղաքները»/ “Paper Towns” by John Green

2009թ.-ին թողարկված այս գրքի հիման վրա 2015թ.-ին նկարահանվել է նաև ֆիլմ, բայց այն բավականին տարբերվում է գրքից ու նույնչափ լավը չէ: Արկածային այս վեպի հերոսներն են առեղծվածներ սիրող Մարգոն ու նրան սիրահարված Քուենթինը: Երբ Մարգոն մի գիշեր թակում է Քուենթինի պատուհանն ու նրան խնդրում օգնել իրեն, տղան չի կարողանում մերժել նրան: Այդ որոշմանը հետևում է արկածներով ու զավեշտալի պատմություններով լի գիշեր, որից հետո սակայն Մարգոն անհետանում է: Քուենթինի առաջադրանքն է նշանների միջոցով գտնել իր սիրելի աղջկան: Բայց ինչպես կարող ես գտնել մեկին, որը չի ցանկանում իրեն գտնեն: Ջոն Գրինը այս…

Read More

«Ինձ հաճախ ասում են, որ հայի աչքեր ունեմ». հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանի հմայքի ու ինքնավստահության գաղտնիքները

Ադամանդի պես փայլուն աղջիկ՝ այսպես են «Եվրատեսիլ»-ի երկրպագուներն անվանում «Դեպի Եվրատեսիլ» շոուի հաղթող Աթենա Մանուկյանին, որը շատերին գրավում է ոչ միայն իր երաժշտական գործունեությամբ, այլեւ գեղեցիկ արտաքինով ու հատկապես՝ անկեղծ ժպիտով: Ինչպե՞ս է հաջողվում երգչուհուն անդադար աշխատանքին զուգահեռ պահպանել գրավիչ կառուցվածքն ու միշտ լինել ներկայանալի: «Գեղեցկության գաղտնիքներ» խորագրի շրջանակում NEWS.am STYLE-ն այս անգամ զրուցել է հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանի հետ: Երգչուհին կարծում է՝ գեղեցկությունը գալիս է տվյալ մարդու ներսից, այնուամենայնիվ, հավելում է. «Իմ ծնողները երկուսն էլ շատ գեղեցիկ են, եւ ինձ շատերն ասում են, որ երկուսին էլ նմանություն ունեմ»: Աթենան ուրախությամբ…

Read More

«Դա իմ կյանքի ամենամեծ մոտիվացիան եղավ». վալենտինյան անկեղծություն Շուշան Երիցյանից

Այսօր աշխարհում Սիրո տոն է: Սուրբ Վալենտինի օրվա առթիվ թեմատիկ բլից զրույց ենք ունեցել մոդել, դերասանուհի եւ գեղեցկության մրցույթների դափնեկիր Շուշան Երիցյանի հետ: Սերը նման է… Ոչնչի նման չէ. բազմաթիվ դրսեւորումներ ունի, սակայն բացառիկ է ու աննման, այդ պատճառով էլ` անփոխարինելի: Երբ սիրում ես, պետք է… «Պետք է»-ն վերանում է, երբ սիրում ես: Ամեն ինչ լինում ու արվում է սիրով ու հանուն սիրո: Ե՞րբ ես առաջին անգամ սիրահարվել: 24 տարեկանում: Երբեւէ կոտրե՞լ ես որեւէ մեկի սիրտը: Այո, իմ կամքից անկախ… Երբեւէ քո սիրտը կոտրե՞լ են: Չեմ թաքցնի` այո: Ու դա իմ կյանքի ամենամեծ մոտիվացիան եղավ: Սիրո մեջ աններելի է… Եթե իսկական սեր է, չեն արվում չներվող քայլեր. առհասարակ, սերը ներողամիտ է: Սիրո դրսեւորման ամենագեղեցիկ ձեւը……

Read More

Կորոնավիրուսով է վարակվել նաեւ Պեսկովի կինը՝ օլիմպիական չեմպիոնուհի Նավկան

Գեղասահքի օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկան վարակվել է կորոնավիրուսով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով վարակված է 45-ամյա Նավկային ամուսինը՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այո, ճիշտ է, որ ես նույնպես վարակվել եմ։ Ամեն ինչ կարգին է։ Երկու օրում ամեն ինչ նորմալացավ։ Ջերմություն չունեմ։ Դմիտրին նույնպես բժիշկների հսկողության տակ է։ Ամեն ինչ նորմալ է։ Բուժվում ենք հիվանդանոցում։ Ընտանիքի մյուս անդամները տանը ինքնամեկուսացած են։ Աշխատել է միայն ամուսինս։ Հավանաբար, նրանից եմ վարակվել։ Նա առաջինն է վարակվել»,- Նավկայի խոսքը մեջբերում է Daily Storm-ը։ Նավկան օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճել է 2006-ին Ռոման…

Read More