Ագատա Քրիստի․Տասը փոքրիկ սևամորթները

Իմ կարծիքը և տեղեկություն

Մի քանի օր առաջ վերջապես գտա գիրք, որը գոհացրեց իմ բոլոր պահանջները, կարճ ասած իմ ճաշակով։ Դա Ագատա Քրիստիի <<Տասը փոքրիկ սևամորթները>> գիրքն էր։ Իդեպ այս գիրքը նրա ամենավաճառված գրքերից է։ Կարդացի երեք օրում՝ օր ու գիշեր։ Այնքան լարված է կարդում, որ այդ երեք օրը կտրվել էի աշխարհից ու մոռացել էի ամեն ինչի մասին։ Կարդացել եմ ռուսերենով, քանի որ հայերեն տարբերակը չգտա։

Սյուժե

Ամբողջովին անծանոթ (բացի ամուսնական զույգից) մարդիկ հավաքվում են Սևամորթների կղզում, որտեղ նրանց հրավիրել էր ոմն Ա․Ն․Օնիմ (Ալեք Նորման Օնիմ և Աննա Նենսի Օնիմ)։ Սակայն Օնիմները կղզում չէին։  Հյուրասենյակում տեղադրված էին տասը փոքրիկ սևամորթների արձաններ, իսկ յուրաքանչյուրի սենյակում կախված է մանկական բանաստեղծություն, որը հիշեցնում էր «Տասը կանաչ շշեր» բանաստեղծությունը։ Դատավոր Ուորգրեյվը նկատում է, որ, եթե կարդանք Ա․ Ն․ Օնիմ անունը միասին, կստացվի ԱՆՈՆԻՄ (անծանոթ)։ Հյուրերը սկսում են անհանգստանալ չար կատակի պատճառով։ Նավակը, որը հյուրերին բերել էր կղզի, չի վերադառնում, սկսում է փոթորիկը և հյուրերը պատանդ են մնում կղզում։ Նրանք սկսում են մեկը մյուսի հետևից մահանալ ըստ սևամորթների մասին երեխայական բանաստեղծության, որոնց արձանիկներն ամեն մահի հետ զուգընթաց անհետանում են։

Խորհուրդ եմ տալիս բոլոր սարսափ, դետեկտիվ և թրիլլեր սիրող մարդկանց։ Համոզված եմ այս գիրքը ձեր մտքում դեռ երկար է մնալու։

Հասմիկ Հակոբյան

hhakobyann.wordpress.com

Related posts

Leave a Comment