Ալոնսոն պատրաստ է փոխարինել Ֆետելին «Ֆերարիում»

Ֆորմուլա-1-ի կրկնակի չեմպիոն, 38-ամյա իսպանացի Ֆերնանդո Ալոնսոն պատրաստ է փոխարինել գերմանացի Սեբաստիան Ֆետելին «Ֆերարիում», հաղորդում է F1 Insider-ը։

32-ամյա Ֆետելը չի համաձայնել աշխատավարձի եռակի կրճատման եւ մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է այս տարի։ «Ֆերարին» պատրաստ է նրան վճարել միայն 12 միլիոն եվրո։ Ֆետելն այժմ ստանում է 36 միլիոն եվրո։

Ֆերնանդո Ալոնսոն «Ֆերարիում» հանդես է եկել 2010-2014 թվականներին՝ երեք անգամ դառնալով Ֆորմուլա-1-ի փոխչեմպիոն։ 2018 թվականի մրցաշրջանի ավարտից հետո Ալոնսոն հեռացել է Ֆորմուլա-1-ից։

Աղբյուրը՝ News.am

Related posts

Leave a Comment