«Դա իմ կյանքի ամենամեծ մոտիվացիան եղավ». վալենտինյան անկեղծություն Շուշան Երիցյանից

Այսօր աշխարհում Սիրո տոն է: Սուրբ Վալենտինի օրվա առթիվ թեմատիկ բլից զրույց ենք ունեցել մոդել, դերասանուհի եւ գեղեցկության մրցույթների դափնեկիր Շուշան Երիցյանի հետ:

Սերը նման է

Ոչնչի նման չէ. բազմաթիվ դրսեւորումներ ունի, սակայն բացառիկ է ու աննման, այդ պատճառով էլ` անփոխարինելի:

Երբ սիրում եսպետք է

«Պետք է»-ն վերանում է, երբ սիրում ես: Ամեն ինչ լինում ու արվում է սիրով ու հանուն սիրո:

Ե՞րբ ես առաջին անգամ սիրահարվել:

24 տարեկանում:

Երբեւէ կոտրե՞լ ես որեւէ մեկի սիրտը:

Այո, իմ կամքից անկախ…

Երբեւէ քո սիրտը կոտրե՞լ են:

Չեմ թաքցնի` այո: Ու դա իմ կյանքի ամենամեծ մոտիվացիան եղավ:

Սիրո մեջ աններելի է

Եթե իսկական սեր է, չեն արվում չներվող քայլեր. առհասարակ, սերը ներողամիտ է:

Սիրո դրսեւորման ամենագեղեցիկ ձեւը

Հոգատարությունն է:

Սիրո մասին ամենահուզիչ ֆիլմը

«3 մետր երկնքից վեր»:

Այսօր սիրո՞ւմ ես:

Այսօր ես ունեմ առողջ սիրով սիրելու գիտակցություն (ժպտում է):

Եթե սեր չլիներ

Ոչինչ չէր լինի, քանի որ աշխարհի հիմքում սիրո էներգիան է:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Շուշան Երիցյանի Facebook-ի էջից

Related posts

Leave a Comment