«Ավատար» ֆիլմի պաշտոնական թվիթերյան էջում նոր կադր են տեղադրել Ջեյմս Քեմերոնի սիքվելի նկարահանումներից: Լուսանկարում հայտնվել է ամերիկացի դերասանուհի Սիգուրնի Ուիվերը (առաջին մասում նրա հերոսուհին մահանում է)։

«Պրոդյուսեր Ջոն Լանդաուն դերասաններ Սիգուրնի Ուիվերի եւ Ջոել Մուրի հետ այցելել են «26 գոտի», որպեսզի նկարահանեն նոր տեսարաններ», — ասված է լուսանկարի նկարագրության մեջ:
Առայժմ հայտնի չէ, թե որ մասում կխաղա Ուիվերը։
Աղբյուրը՝ Lenta.ru