ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՐՔԵՐ, ՈՐՈՆՔ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ ԱԶԴԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ

Գոյություն ունեն հազարավոր հոգեբանական գրքեր, սակայն դրանց մի փոքր մասն է իսկապես սովորեցնում ազդել մարդկանց վրա: Բացի այդ հոգեբանական ոչ բոլոր գրքերն են հասկանալի սովորական ընթերցողին՝ բարդ և մասնագիտական տերմինների պատճառով:

ՌՈԲԵՐՏ ՉԱԼԴԻՆԻ. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Копия 60x90_16.7B2

Չալդինիի «Ազդեցության հոգեբանությունը» համարվում է հոգեբանության, մենեջմենթի և կոնֆլիկտների վերաբերյալ լավագույն ձեռնարկներից մեկը: Այն օգտագործվում է ամբողջ աշխարհի հոգեբանների կողմից: Գիրքը տպագրվել է ավելի քան 1.5 միլիոն օրինակով: Բանն այն է, որ գիրքը ընթերցողին գրավում է իր թեթև ու հետաքրքիր ոճով, ինչպես նաև արդյունավետ մեթոդներով:

Միևնույն ժամանակ այս գիրքը լուրջ գիտական ուսումնասիրություն է, որը վերլուծում է մարդկանց մոտիվացնելու, տեղեկատվությունն ընկալելու և որոշումներ կայացնելու կարողությունները:

ՎԻԿՏՈՐ ՎԱՍԻԼՅԵՎ – ՍՊԻՏԱԿ ԳԻՐՔ

Գիրք այն մասին, թե ինչպես փոխվել արագ, հեշտ և առանց հարմարավետության գոտուց դուրս գալու: Այն համակարգը, որը մշակել է հեղինակը, կոչված է մարդուն ազատելու այն ամենից, ինչը պայմանավորում ու նախապես ծրագրավորում է նրա պահվածքը: Գիրքը օգնում է ընթերցողին ձեռք բերել գործողությունների ու պահվածքի իրական ազատություն: Այն ներկայացնում է հստակ մեթոդներ, որոնցով կարող եք բացահայտել ձեր գործողությունների ու քայլերի պատճառները, ինչպես նաև տրամադրում է գործիքներ դրանք փոփոխելու համար:

Մարդու ճակատագիրը հիմնականում ձևավորվում է վաղ մանկության տարիներին՝ անկախ նրա կամքից, սակայն հասուն տարիքում մարդը կարող է ամեն ինչ իր ձեռքը վերցնել և կառավարել իր ճակատագիրը: Այս գիրքը ձեզ համար կբացահայտի ձեր իսկ կյանքը: Եթե ուզում եք փոխվել և փոխել ձեր կյանքը, առաջարկում ենք սկսել հենց այս գրքից:  

ԹԻՄՈԹԻ ԼԻՐԻ – ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՍԵԿՏԱՆԵՐՈՒՄ

Ի՞նչն է ղեկավարում մարդկանց, երբ նրանք որոշում են ինչ-որ աղանդի կամ մեկ այլ սեկտայի մաս դառնալ: Ինչպե՞ս են ապրում նրանք այնտեղ հայտնվելուց հետո: Ինչպե՞ս են ապրում այնտեղից դուրս գալուց հետո: Եվ արդյո՞ք դուրս գալիս են երբևէ:

Երբ լսում ենք հերթական պատմությունը մեր ծանոթներից մեկի ծանոթի մասին, ով իր բնակարանը գրանցել է ինչ-որ խմբավորման անունով, մտածում ենք, թե ինչքան հիմար պետք է լինի մարդը, որ նման քայլի գնա: Մտածում ենք, որ մենք խելացի ենք և երբեք տարօրինակ աչքերի փայլով այդ մարդկանց «զոհը» չենք դառնա: Սակայն այդպիսի մտքեր ունեցել են նաև այն մարդիկ, ում կյանքը հետագայում կործանվել է հենց այդ ուսմունքների պատճառով: Այս գիրքը մանրամասն պատմում է այն հնարքների ու մեթոդների մասին, որոնք կիրառում են ամենատարբեր խմբավորումները մարդկանց վրա ազդելու և գիտակցությունը կառավարելու համար:

Related posts

Leave a Comment