Ձիթապտղի յուղ՝ դեմքի խնամքի հիանալի միջոց

Ձիթապտղի յուղը՝ որպես կոսմետիկ միջոց, հայտնի է դեռեւս շատ վաղուց: Ըստ լեգենդի՝ ձիթապտղի ծառն աճել է Աթենաս աստվածուհու նիզակի հարվածից: Անգամ Հոմերոսը ձիթապտղի յուղն անվանել է «հեղուկ ոսկի», իսկ Հիպոկրատը պատմել ու տարածել է դրա բուժիչ եւ օգտակար հատկությունների մասին:

Ձիթապտղի յուղով պատրաստված դիմակները կիրառելի են չոր եւ թեփոտվող մաշկի համար, քանի որ դրա օգնությամբ կարելի է վերացնել թեփոտումը, ինչպես նաեւ ավելի երիտասարդ եւ առողջ տեսք հաղորդել մաշկին:

Ի դեպ, պրոֆիլակտիկ խնամքի համար կարելի է շաբաթական 2-3 անգամ ձիթապտղի յուղ քսել եւ 20-30 րոպե անց լվանալ դեմքը:

Այսպիսով, ձիթապտղի յուղով դիմակները՝

Չոր մաշկի համար առաջարկում ենք հետեւյալ դիմակը. 1 ճաշի գդալ թարմ մրգի կամ բանջարեղենի խյուսի մեջ լցնել 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ եւ ստացված զանգվածը քսել դեմքին՝ թողնելով 15-20 րոպե:

Չոր մաշկի համար կիրառելի են բանանը, սեխը, ծիրանը, սեւ հաղարջը, լոռամիրգը, ինչպես նաեւ կարտոֆիլը, վարունգը, գազարը, կաղամբը, բուլղարական պղպեղը եւ դդմիկը:

Իսկ նորմալ եւ համակցված մաշկը սնուցելու համար առաջարկում ենք նաեւ այս դիմակը: 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղը պետք է խառնել 1 ճաշի գդալ կիվիի, ցիտրուսային մրգերի, խաղողի, խնձորի, ձմերուկի, դեղձի, ելակի եւ ազնվամորու միջուկով եւ քսել դեմքին:

Աղբյուրը՝ naturalmask.ru

Related posts

Leave a Comment