«Շոպենիանիա». օպերային թատրոնը կներկայացնի բալերտային ներկայացման տեսաձայնագրությունը

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն այսօր հանդիսատեսին կներկայացնի «Շոպենիանա» բալերտային ներկայացման տեսաձայնագրությունը։ Այս մասին հայտնում է թատրոնի ֆեյսբուքյան էջը։

«Շոպենի երաժշտությանը հատուկ տրամադրություններ՝ ռոմանտիկ երազկոտությունից եւ մելամաղձոտ տխրությունից մինչեւ պայծառ, լուսաշող ուրախություն: Այս ամենը արտահայտված է «ՇՈՊԵՆԻԱՆԱ» բալետում եւ մեզ է ներկայանում պլաստիկ կերպարների լեզվով»,- նշվում է հրապարակման մեջ։

Տեսաձայնագրությունը կցուցադրվի ժամը 20։00-ին, հասանելի կլինի 24 ժամ։ Դիրիժորը Հարություն Արզումանյանն է, բեմադրությունը՝ Միխայիլ Ֆոկինի:

Լուսանկարը՝ Opera.am

Related posts

Leave a Comment