ՈւԵՖԱ-ն որոշել է Չեմպիոնների լիգայի 1/4 և 1/2 եզրափակիչների անցկացման ձևաչափը

Եվրոպական ֆուտբոլային ակումբների ասոցիացիան և ՈւԵՖԱ-ն համաձայնության են եկել Չեմպիոնների լիգայի 1/4 և 1/2 եզրափակիչի հանդիպումների անցկացման ձևաչափի վերաբերյալ:

Cadena Ser-ը տեղեկացնում է, որ դիմակայության հաղթողները հայտնի կդառնան 1 խաղում՝ չեզոք ստադիոնում: Հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների:

Սպասվում է, որ Չեմպիոնների լիգայի մրցաշրջանը կվերսկսվի օգոստոսին:

Նշենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի բոլոր երկրներում, բացառությամբ Բելառուսի, դադարեցված են բոլոր ֆուտբոլային առաջնությունները:

Աղբյուրը՝ News.am

Related posts

Leave a Comment