ՉԼ-ի եւ ԵԼ-ի հաջորդ մրցաշրջանի խմբային փուլերը կմեկնարկեն հոկտեմբերին

ՈւԵՖԱ-ն նախնական որոշում է ընդունել Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի հաջորդ մրցաշրջանի մեկնարկի վերաբերյալ, եթե հաջողվի ընթացիկ մրցաշրջանն ավարտել օգոստոսին, հաղորդում է Sport.es-ը։

Նախատեսվում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրն անցկացնել հոկտեմբերի 20-21-ին, Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրը՝ հոկտեմբերի 22-ին։

Եվրագավաթային մրցաշարերի որակավորման փուլը նախատեսվում է անցկացնել հուլիս-օգոստոսին։

Մրցաշարերը դադարեցված են կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով։

Աղբյուրը՝ News.am

Related posts

Leave a Comment