Իտալական «Ջենոայի» նախագահ Էնրիկո Պրեցիոզին նշել է, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե Իտալիայում ֆուտբոլային մրցաշրջանը չվերսկսվի:
«Եթե մրցաշրջանը չվերսկսվի, ապա իտալական ակումբների մեծ մասը սնանկ կճանաչվի: Ովքեր աշխատում են այս ոլորտում, շատ լավ հասկանում են, թե ինչ կկատարվի մրցաշրջանը չեղարկելու դեպքում:
Մենք սպասում ենք կառավարության որոշմանը, որպեսզի սկսենք մրցաշրջանի վերսկսման նախապատրաստական աշխատանքները»,- Պրեցիոզիի խոսքը փոխանցում է Radio Rai-ն:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան ապրիլի 30-ին հայտարարել էր մրցաշրջանը վաղաժամ ավարտելու որոշում ընդունելու և ՊՍԺ-ին չեմպիոն հռչակելու մասին:
Աղբյուրը՝ News.am