Ջոն Գրինի «Թղթե քաղաքները»/ “Paper Towns” by John Green

2009թ.-ին թողարկված այս գրքի հիման վրա 2015թ.-ին նկարահանվել է նաև ֆիլմ, բայց այն բավականին տարբերվում է գրքից ու նույնչափ լավը չէ: Արկածային այս վեպի հերոսներն են առեղծվածներ սիրող Մարգոն ու նրան սիրահարված Քուենթինը: Երբ Մարգոն մի գիշեր թակում է Քուենթինի պատուհանն ու նրան խնդրում օգնել իրեն, տղան չի կարողանում մերժել նրան: Այդ որոշմանը հետևում է արկածներով ու զավեշտալի պատմություններով լի գիշեր, որից հետո սակայն Մարգոն անհետանում է: Քուենթինի առաջադրանքն է նշանների միջոցով գտնել իր սիրելի աղջկան: Բայց ինչպես կարող ես գտնել մեկին, որը չի ցանկանում իրեն գտնեն: Ջոն Գրինը այս գրքում նույնպես ընդգրկել է իր հումորային էլեմենտներն ու նորը հայտնաբերելու փորձերը: Հեղինակը փորձում է ցույց տալ, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է:

<<Ինչ սխալ բան է մտածել, որ մարդն ավելին է քան իրականում կա: >>

Related posts

Leave a Comment