Ֆանտաստիկ ժանրի 7 գիրք, որ կարող եք կարդալ հայերենով

Ֆանտաստիկ/ֆենթզի ժանրի գրքերը վերջին շրջանում պահանջված են դարձել աշխարհի գրեթե բոլոր ծայրերում և Հայաստանն էլ բացառություն չէ: «Դիվերգենտ», «Հարրի Փոթեր», «Մահվան գործիքները» և  այլ հայտնի գրքեր նպաստել են այս ժանրի երկրպագուների կտրուկ «աճին»: Այսօր ֆանտաստիկ գրքերն ամենուր են:

Այնուամենայնիվ, ֆենթզի գրքեր հայերենով դժվար է գտնել, թեև մի քանիսն արդեն թարգմանվել են՝ դառնալով ավելի մատչելի հայ ընթերցասերների համար: Եվ ուրեմն, ահա ֆանտաստիկ ժանրի 7 գիրք, որ կարող եք գտնել այսօր հայաստանյան գրախանութներում: Մի հուշում անենք՝ ցանկում կան նաև հայ հեղինակների գործեր:

1. Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին՝ «Հոբիտը»  

Ֆանտաստիկ ժանրի 7 գիրք, որ կարող եք կարդալ հայերենով

Ֆանտաստիկ/ֆենթզի ժանրի գրքերը վերջին շրջանում պահանջված են դարձել աշխարհի գրեթե բոլոր ծայրերում և Հայաստանն էլ բացառություն չէ: «Դիվերգենտ», «Հարրի Փոթեր», «Մահվան գործիքները» և  այլ հայտնի գրքեր նպաստել են այս ժանրի երկրպագուների կտրուկ «աճին»: Այսօր ֆանտաստիկ գրքերն ամենուր են:

Այնուամենայնիվ, ֆենթզի գրքեր հայերենով դժվար է գտնել, թեև մի քանիսն արդեն թարգմանվել են՝ դառնալով ավելի մատչելի հայ ընթերցասերների համար: Եվ ուրեմն, ահա ֆանտաստիկ ժանրի 7 գիրք, որ կարող եք գտնել այսօր հայաստանյան գրախանութներում: Մի հուշում անենք՝ ցանկում կան նաև հայ հեղինակների գործեր:

1. Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին՝ «Հոբիտը»  

Հոբիտների բնակավայրում խառնաշփոթ է: Թզուկներին անհրաժեշտ է  խմբի ևս մեկ անդամ, որը կիրականացնի արշավի գլխավոր պլանը՝ կբարձրանա Միայնակ լեռ, կկռվի վիշապի հետ և կվերականգնի Էրեբորի երբեմնի հեղինակությունը։ Գենդալֆը առաջարկում է Բիլբոյին գալ իրենց հետ և նա համաձայնվում է։

Սակայն ճանապարհին նրանց գերի են վերցնում երեք տրոլներ: Ճանապարհորդությունն այդքան էլ ուրախ չի անցնում…

2. Քրիստիան Բատիկեան՝ «Սուփըր հերոսները կը մեռնին ամրան»

Մանկության իրականությունը կենդանացնող պատմություն, որտեղ մարդկանց հետ հավասար իրականությունն ստեղծող կենդանի մասնակիցներն են նաև կոմիքսների հերոսները: Քրիստիան Բատիկեանի պատմվածքների հերոսները պատանիներն են, որոնց «մեծերի իրականություն» անցնելու առաջին քայլն սկսվում է իրենց իդեալների՝ սուփըր հերոսների հետ բախումից: Գրքում հետաքրքիր կերպով ցույց են տրված ժամանակակից արևմտյան մշակույթի ազդեցությունը պատանու ձևավորման վրա, ինչպես նաև գաղութում մեծացող երեխայի մանկության և ինքնության խնդիրները:

3. Ջոան Ռոուլինգ՝ «Հարրի Փոթերը և Փիլիոսոփայական քարը» 

Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները: Այստեղ Հարրի Փոթերին սպասում է բոլորովին նոր` անհավանական արկածներով ու փորձություններով հարուստ կյանք:

4. Քրիստինե Նյոստլինգեր ՝ «Կոնրադը կամ Պահածոյի տուփից դուրս եկած տղան» 

Անպետք իրերով լի իր տանը տիկին Բարտոլոտին ապրում է միայնակ և միայն շաբաթվա երկու օրն է ընկերություն անում դեղագործ պարոն Էգոնի հետ: Երբ նա պահածոյի տուփի մեջ փոստով ստանում է որդի՝ Կոնրադին, զարմանքից քիչ է մնում ուշագնաց լինի: Բայց տղան անչափ խելացի ու խելոք է, և տիկին Բարտոլոտին անմիջապես որոշում է լավ մայրիկ դառնալ: Իսկ ինչպե՞ս վարվել, երբ Կոնրադի հետևից հայտնվում են երկնագույն հագուստով տարօրինակ մարդիկ….

Քրիստինե Նյոստլինգերի՝ հումորով լի այս պատմվածքն ի հայտ է բերում ծնող-երեխա ժամանակակից հարաբերությունները:

5. Հակոբ Սողոմոնյան՝ «Թլպատվածները» գրքաշար

Ի հայտ է եկել «Թլփատվածները» կոչվող մի կազմակերպություն, որը սպառնում է վրեժխնդիր  լինել Հայոց ցեղասպանության համար և համակարգչային գենետիկ զենքի միջոցով բնաջնջել թուրքերին: «Ազատություն» ռադիոկայանի հայ լրագրողուհին մեկնում է Ստամբուլ, իսկ թուրք լրագրողուհին՝ Երևան: Առաջինը թուրք սպայի, երկրորդը՝ հայ սպայի հետ սկսում են որոնել «Թլփատվածների» հետքերը: Երևակայական թվացող սպառնալիքն աստիճանաբար ձեռք է բերում իրական վտանգի ուրվագիծ:

6. Լուիս Քերոլ՝ «Ալիսը Հայելու աշխարհում»

«Ալիսը հայելու աշխարհում» գիրքը շարունակությունն է «Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթի: Լ. Քերոլի ստեղծած Ալիսը նվաճել է ոչ միայն անգլիացի, այլև աշխարհի տարբեր անկյուններում ապրող ընթերցողների սերն ու համակրանքը:

Հայելու աշխարհում Ալիսը հայտնվում է հակոտնյա երևույթների լաբիրինթում: Հանդիպելով շախմատային սպիտակ թագուհուն` ինքն էլ է ցանկանում դառնալ թագուհի, իսկ դրա հնարավորությունն ունի յուրաքանչյուր զինվոր, եթե միայն անվտանգ հաղթահարի բոլոր փորձությունները ու հասնի շախմատի մյուս ծայրին գտնվող 8-րդ վանդակին… շախմատի վանդակները տարօրինակ աշխարհներ են, որտեղ ապրում են խոսող ծաղիկներ, գուլպաներ գործող այծ, Պստլիկ Հաստլիկը, անվերջանալի բանաստեղծություններ արտասանող Չըրխկն ու Դըրխկը, Միաեղջյուրը և շատ ու շատ ուրիշներ:

7. Յունաս Յունասսոն՝  «Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին և անհետացավ»

Ծերանոցի իր սենյակում հանգիստ նստած` Ալան Կառլսոնը սպասում էր հավաքույթի, որը չէր ցանկանում, որ սկսվի. իր հարյուրամյա տարեդարձի հավաքույթն էր լինելու: Ներկա էր լինելու քաղաքագլուխը: Ներկա էր լինելու մամուլը: Սակայն ինչպես պարզվում է, ներկա չէր լինելու Ալանը…

Դուրս գալով (հողաթափերով) ննջասենյակի պատուհանից` ծաղկի մարգի վրայով Ալանը դիմում է փախուստի: Եվ այդպիսով սկսվում է նրա չարաճճի և անհավանական ուղևորությունը` հան

Related posts

Leave a Comment