«Ֆերարին» չի երկարաձգի պայմանագիրը Սեբաստիան Ֆետելի հետ

Ֆորմուլա-1-ի «Ֆերարի» թիմը պաշտոնապես հաստատել է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո 32-ամյա գերմանացի մրցարշավորդ Սեբաստիան Ֆետելը կհեռանա, հաղորդում է թիմի կայքը։

«Փոխադարձ որոշում է, որը բարդ տրվեց՝ հաշվի առնելով Սեբաստիանի արժեքը թիմի համար։ Այս որոշումը չունի մեկ պատճառ։ Եկել է տարբեր ուղիներով առաջ շարժվելու ժամանակը։

«Ֆերարիի» անունից շնորհակալություն եմ հայտնում Սեբաստիանին բարձր պրոֆեսիոնալիզմի եւ մարդկային որակների համար, որոնք նա դրսեւորել է այս հինգ տարիների ընթացքում»,- ասել է «Ֆերարիի» թիմի ղեկավար Մատիա Բինոտոն։

F1 Insider-ը գրել էր Ֆորմուլա-1-ի քառակի չեմպիոն Ֆետելը չի համաձայնել աշխատավարձի եռակի կրճատման եւ մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է այս տարի։ «Ֆերարին» պատրաստ է նրան վճարել միայն 12 միլիոն եվրո։ Ֆետելն այժմ ստանում է 36 միլիոն եվրո։

Աղբյուրը՝ News.am

Related posts

Leave a Comment