Ֆորմուլա-1-ի քառակի չեմպիոնը պատմել է, թե ինչու չի օգտվում սոցցանցերից

Ֆորմուլա-1-ի քառակի չեմպիոն, «Ֆերարիի» գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը պատմել է, թե ինչու չի օգտվում սոցցանցերից:

«Պարզապես ես չեմ պատկանում այն սերունդին, որի ներկայացուցիչները շտապում են ամեն ինչով կիսվել սոցցանցերում: Դա չի նշանակում, որ ես թաքցնելու բան ունեմ: Շատերը կարծում են, որ Ֆորմուլա-1-ի արշավորդի կյանքը պետք է լինի էկզոտիկ, սակայն ինձ դուր է գալիս ապրել սովորական կյանքով: Եվ ես չեմ հասկանում, թե ինչու պետք է պատմեմ այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում իմ կյանքում»,- 31-ամյա մարզիկի խոսքը մեջբերում է Sky Sports F1-ը:

Հիշեցնենք, որ Սեբաստիան Ֆետելը կարիերան սկսել է 2007-ին, իսկ 2015-ից հանդես է գալիս «Ֆերարիի» կազմում: Նա Ֆորմուլա-1-ի չեմպիոն է դարձել 2010, 2011, 2012 եւ 2013 թվականներին, երբ հանդես էր գալիս «Ռեդ Բուլի» կազմում:

Աղբյուրը՝ News.am

Related posts

Leave a Comment