10 ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐ, ՈՐՈՆՑ ՊԵՏՔ Է ԿԱՐԴԱԼ

1. ԼԵՍԼԻ ՋԵՅՄԻՍՈՆ (LESLIE JAMISON)

Գրական վերջին թրենդերից են «էսսեների ժողովածուները»: Ջեյմիսոնն էլ իր նորմուտը այդպիսի ժողովածուով նշեց: Նրա «Կարեկցանքի քննությունը» («The Empathy Exams») գրախանութներում հայտնվեց 2014-ի գարնանը: Մարդկային ցավի և կարեկցանքի նրբերանգների հետազոտության համար արժանացավ ոչ այնքան բարի ռեվյուների: Ջեյմիսոնը փիլիսոփայական տերմինալոգիան հմտորեն քողարկում է գրական ձևակերպումներում և ստեղծում խոր, զգայուն աշխարհ: Իր կարիերայի դեբյուտային գրքով Լեսլի Ջեյմիսոնը արդեն մեծության հայտ է ներկայացրել: Բաց մի թողեք ապագայի գրական հսկայի մեկնարկը:

2. ՀԵԼԵՆ ՕՅԵՅԵՄԻ (HELEN OYEYEMI)

«Տղան, ձյունը, ճնճղուկը» («Boy, Snow, Bird») վեպով Օյեյեմին նորից ցուցադրում է իրականությունը և հեքիաթը նրբորեն միահյուսելու վարպետությունը: Նրա ճարտար, նրբագեղ արձակը և գունեղ, պատկերավոր պատմվածքները հեղինակին տարբերում են ընդհանուրի մեջ և նրան ընթերցելը դարձնում ինտելեկտուալ և կլանող: Հելեն Օյեյեմին ընդամենը 29 տարեկան է ու 5 հնչեղ վեպ ունի: Առավել քան խոսուն փաստ է:

3. ԱԽԻԼ ՇԱՐՄԱ (AKHIL SHARMA)

Շարմայի երկրորդ գիրքը՝ «Ընտանեկան կյանքը» («Family life») գրքաննադատները «գրական գանձ» են որակել: Գրողից 12 տարի պահանջվեց այն գրելու համար: Ջանքերն ամբողջությամբ փոխհատուցվել են: Հաճույք է Շարմայի հստակ, էլեգանտ տողերը կարդալը: Ախիլը հնդիկ ներգաղթյալ է և պատմում է էմիգրանտի իր կյանքի, փորձառության և զգացմունքների մասին: Մի քանի էջում այդքան շատ ամփոփված իմաստությունը բաց թողնելն անթույլատրելի է:

4. ՄՈԼԻ ԱՆՏՈՊՈԼ (MOLLY ANTOPOL)

Անտոպոլի նոր գիրքը՝ «Չ՛ամերիկացիները» («The Un-Americans», չի կարելի վստահորեն կատարյալ համարել: Բայց սա նրա դեբյուտն է և բավական խոստումնալից է: Բրուքլինյան մայրերի և քաղաքային ինտելեկտուալների վհատությունն է Մոլին ընտրել իր գրական ստեղծագործությունների հիմնական թեմա: Անտոպոլը չի վախենում գրել մի բանի մասին, որը դուրս է իր կենսափորձից: Այնպես որ, սա թարմություն է գրականության մեջ: Սև հումորով համեմված Մարի Անտոպոլի ստեղծագործությունները գրավիչ են նույնիսկ ամենապահանջկոտ գրքասերների համար:

5. ՋԵՖ ՎԱՆԴԵՐՄԵՐ (JEFF VANDERMEER)

Ջեֆը նորեկ չէ: Հայտնի է իր գիտա-ֆանտաստիկ գործերով: 2014-ին Վանդերմերը նոր ալիք բարձրացրեց իր շուրջ: Հանդես եկավ եռագրությամբ՝ «Southern Reach»-ով: Երեք գրքերից առաջինը՝ «Ոչնչացումը» («Annihilation»), լույս է տեսել փետրվարին, երկրորդը՝ «Իշխանությունը» («Authority»)՝ մայիսին: Երրորդն էլ՝ «Համաձայնությունը» («Acceptance») ընթերցողին հասանելի դարձավ սեպտեմբերին: Վանդերմերը սերիական գրողներին հատուկ վարպետությամբ կարողանում է լարել ընթերցողի հետաքրքրությունն ու նրան դարձնել անհամբեր: Ունի նուրբ գրվածք և կոկիկ սյուժե:

6. ՏԵԺՅՈՒ ՔՈՈՒԼ (TEJU COLE)

Teju Cole, New York City, Shot by Tim Knox 347 683 4093. 1st May 2014

Նիգերիացի երիտասարդ հեղինակի առաջին գիրքը՝ «Ամեն օրը գողի համար է» («Every day is for the thief») վերջապես հրատարակվեց նաև Միացյալ նահանգներում: Այն լույս էր տեսել 2007-ին, Նիգերիայում: Քոուլը այս տարի ընթերցողի դատին է ներկայացրել «Բաց քաղաք» («Open City») գործը: Տեժյուի երկու աշխատանքներն էլ հեռու են դասական վեպի կանոններից: Դրանք ավելի շատ կենտրոնացած են պատմողի ներաշխարհի, քան սյուժետային զարգացման վրա: Տրադիցիոն վեպի կառուցվածքի բացակայությունը, սակայն, խոչընդոտ չէ: Քոուլի ինտելեկտուալ խորությունը և արվեստի մակարդակի հասնող արձակը նրա գրքերը դարձնում են «can΄t-misses».

7. ՋԵՍ ԲՈԼ (JESSE BALL)

Poet and Novelist Jesse Ball in Chicago, August 10, 2016. | James Foster/For the Sun-Times

Անզարդ, սրալեզու արձակի վարպետ` Բոլին այդպես գիտի ընթերցողը: Ջեսը գրել է 4 վեպ, որոնք ավելի շուտ պոեզիա են հիշեցնում: Նրա առաջին գործը «Մի օր սկսվեց լռությունը» («Silence Once Begun») անհեթեթ ողբերգության մասին է՝ գրված կտրուկ, չոր, բայց ազդեցիկ լեզվով: Բոլը սիրում է դիմել հոգեբանական խորամանկությունների: Նրա ստեղծագործությունները կարելի է ընթերցել արագ, մեկ շնչով: Բայց իսկական ընթրեցողին Ջեսը ստիպում է դանդաղել և զգալ քնքուշությունն ու գեղեցկությունը իր պարզ նախադասություններում:

8. ԷՅՎԱ ՉԻՆ (AVA CHIN)

The New York Times-ի նախկին քաղաքային բուսագետը լրագրությունը թողեց, մտավ գրականության հեղեղ: Այժմ Չինը ներկայանում է բույսերի ու դրանցից պատրաստվող ուտեստների հարուստ հիշողություններով: Էյվա Չինի «Ուտել վայրի» («Eating Wildly») դեբյուտային աշխատանքը հրապարակվել է 2014-ի մայիսին: Այն պարզապես հերթական խոհանոցային գրքույկը չէ: Չինը վայրի ուտեստների իր ճաշացանկը ներկայացնում է գեղարվեստական վեպի տեսքով: Համեղ բառի թե՛ ուղղակի, թե՛ փոխաբերական իմաստով:

9. ՌՈՔՍԱՆ ԳԵՅ (ROXANE GAY)

Ռոքսան Գեյը գրական ասպարեզում ճանաչելի է գեղարվեստական կարճ պատմվածքներով ու էսսեներով: Բայց 2014-ին Ռոքսանը որոշեց նոր «տեսքով» ներկայանալ գրական հանրությանը: Հրապարակեց առաջին վեպը՝ «Անհնազանդ պետությունը» («An Untamed State») և գրավեց ԱՄՆ-ի բոլոր գրախանութները: Գեյը ընթերցողին ուղեկցում է ատելության և անարդարության պատճառով առաջացած սարսափների միջով և դուրս բերում այնտեղից` փիլիսոփայության օգնությամբ:

10. ԽԱԼԵԴ ՀՈՍԵՅՆԻ (KHALED HOSSEINI)

Աֆղանացի ամերիկաբնակ գրող և ֆիզիկոս Խալեդ Հոսեյնիի արձակը առանց արցունքների անհնար է կարդալ: Պատերազմը միայն երկրներ, քաղաքներ ու տներ չէ, որ ավերում է: Պատերազմը ոչնչացնում է մանկություններ: Միապետական կարգերի փլուզումից մինչև Թալիբան շարժման բռնակալություն՝ Աֆղանստանի ողբերգությունը Հոսեյնին պատմում է աննկարագրելի գեղեցիկ և հուզիչ գեղարվեստական ոճով: Նրա երրորդ գիրքը՝ «Եվ արձագանքեցին լեռները» («And the mountains echoed»)ամենապահանջված բեսթսելերներից մեկն է ԱՄՆ-ում:

Related posts

Leave a Comment