Բասկետբոլի ազգային ասոցիացիան ծրագրում է NBA-ի հաջորդ մրցաշրջանն անցկացնել առանց հանդիսականների, հայտնում է ESPN-ը:
Մրցաշարն առանց հանդիսականների անցկացնելու պատճառով ակումբները կզրկվեն իրենց եկամտի 40 տոկոսից:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված մրցաշրջանը Բասկետբոլի ազգային ասոցիացիան նախատեսում է վերսկսել հունիսին: Ակումբներին թույլատրվել է մայիսի 8-ից վերսկսել մարզումները:
Աղբյուրը՝ News.am