ՀԴԲ-ը պատահաբար բացահայտել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասնակից դիվանագետի անունը

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն սխալմամբ բացահայտել է Վաշինգթոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատան աշխատակցի անունը, ով կասկածվում է 2001-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցելու մեջ, հայտնում է Yahoo News-ը: Անցյալ տարի Wall Street Journal-ը, վկայակոչելով դատական փաստաթղթերը, հաղորդել էր, որ ՀԴԲ-ը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետևանքով զոհվածների ընտանիքներին հայտնել էր կասկածյալ սաուդցի պաշտոնյայի անունը, որը ներառված է 2012 թվականի զեկույցում: Հրապարակումը նշում է, որ պաշտոնյայի անունը մասնավոր կերպով փոխանցվել է զոհված անձանց ընտանիքների փաստաբաններին, սակայն չի հրապարակվել: Պորտալը նշում է, որ ՀԴԲ փաստաթուղթը վերաբերում է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի…

Read More

Հայտնաբերվել է նոր մոլորակ, որը մեծ է Յուպիտերից

Հավայան համալսարանի աստղագիտության ինստիտուտի գլխավորությամբ մի խումբ աստղագետներ հայտնաբերել են Kepler-88 d հսկա մոլորակը, որի զանգվածը երեք անգամ ավելի մեծ է Յուպիտերից: Նոր մոլորակը գտնվում է Kepler-88 համակարգում՝ Երկրից 1 243 լուսային տարի հեռավորության վրա: Նոր մոլորակի մասին հոդվածը հրապարակվել է Astronomical Journal ամսագրում: Աստղագետները վերլուծել են ավելի քան վեց տարվա ընթացքում ձեռք բերված տվյալները՝ օգտագործելով Kek I աստղադիտակը (Հավայան կղզիներ), որի վրա տեղադրված է բարձրորակ HIRES սպեկտրոմետրը: Պարզվել է, որ Kepler-88 աստղն ունի չորրորդ մոլորակ՝ չորս տարի ձգվող ուղեծրային շրջանով և էլիպսաձև ուղեծրով:     Երկու մյուս մոլորակները՝ Kepler-88 b և…

Read More

Ինչ տեսք ունեն տարիներ առաջ լույս աշխարհ եկած եզակի երկվորյակները

Լուսանկարիչ Ջուդիթ Նվոկոչին 8 տարի առաջ լույս աշխարհ է բերել հիրավի յուրահատուկ երկվորյակ երեխաների: Նիգերիական ծագմամբ կանադուհու որդին՝ Կամիսը, ունի մուգ մաշկ, սև մազեր ու շագանակագույն աչքեր՝ մոր նման: Իսկ դուստրը՝ Կաչին, ալբինոս է:Ինչ տեսք ունեն տարիներ առաջ լույս աշխարհ եկած եզակի երկվորյակներըԻնչ տեսք ունեն տարիներ առաջ լույս աշխարհ եկած եզակի երկվորյակներըԻնչ տեսք ունեն տարիներ առաջ լույս աշխարհ եկած եզակի երկվորյակները Երբ Կաչին 7 ամսական է եղել, զարգացման բոլոր ցուցանիշներով հետ է մնացել իր տարեկիցներից: Բժիշկները հույս չեն տվել, որ նա կապրի, սակայն աղջիկը դիմակայել է դժվարություններին: «Վախենում էի, որ…

Read More

#Forbes-ը Քանյե Ուեսթին պաշտոնապես միլիարդատեր է ճանաչել

fForbes ամսագիրը ռեփ կատարող Քանյե Ուեսթին միլիարդատեր է ճանաչել: Հրապարակումը գնահատել է նրա ունեցվածքը 1,3 միլիարդ դոլար:Պաշտոնապես, ամսագիրը ռեփեր կատարողին ճանաչել է միլիարդատեր, երբ երաժիշտը համաձայնել է ներկայացնել «իր եկամուտների իրական թվերը», բիզնես կայսրության վերաբերյալ փաստաթղթերը և բանկային հաշվետվությունները:Forbes-ը գրում է, որ անցյալ տարի Ուեսթը հրապարակավ վրդովվել է, երբ ամսագիրը հրաժարվել է նրան միլիարդատեր ճանաչել, ինչպես նաև չի ներառել մոլորակի ամենահարուստ մարդկանց նորացված ցանկում: Այդ փաստը ստիպել է նրան համաձայնել բացահայտել իր ֆինանսական հաշվետվությունները: Հրապարակման համաձայն, երաժիշտը պնդում է, որ իր կարողությունը գերազանցում է 3 միլիարդ դոլարը, սակայն, ըստ Forbes-ի,…

Read More

Այսօր սիրելու ու բազում սրտեր «կոտրելու» մասին. վալենտինյան բլից Իլոնա Նուրբեկյանի հետ

Դերասանուհի Իլոնա Նուրբեկյանն այսօր վայելում է իր սերը: Պատասխանելով NEWS.am STYLE-ի վալենտինյան բլիցին` նա արտահայտել է սիրո մասին իր ամենաանկեղծ մտքերը: Սերը նման է…. Հեքիաթի… Երբ սիրում ես, պետք է… Վայելես ու զգաս յուրաքանչյուր ակնթարթը: Ե՞րբ ես առաջին անգամ սիրահարվել: 16 տարեկանում: Երբեւէ կոտրե՞լ ես որեւէ մեկի սիրտը: Կարծում եմ` բազմիցս: Երբեւէ քո սիրտը կոտրե՞լ են: Այս աշխարհի չարի գիտակցումն ամեն անգամ կոտրում է սիրտս: Սիրո մեջ աններելի է… Սերը երբեք ներել-չներելու խնդրի առաջ չի կանգնում: Սիրո դրսեւորման ամենագեղեցիկ ձեւը: Իր առկայությունից բխող յուրաքանչյուր հետեւանք: Սիրո մասին ամենահուզիչ ֆիլմը… «Սերը…

Read More

Կարճ սանրվածքը կանացի է. հայուհիներ, որոնք կոտրել են կարծրատիպեր (ֆոտո)

Հայուհիների կերպարն ասոցացվում է երկար եւ թուխ վարսերի հետ: Ընդհանրապես, աշխարհում երկար վարսերը տեւական ժամանակ համարվել են կնոջ գեղեցկության եւ կանացիության ամենավառ արտահայտչամիջոցները, սակայն ժամանակները փոխվել են եւ կանայք ապացուցել, որ իրենց կանացիությունը սահմաններ չունի՝ կինը գեղեցիկ է, ինչպես շրջազգեստով, այնպես էլ տաբատով եւ վերնաշապիկով, իհարկե նաեւ… կարճ սանրվածքով: Այսօր վերհիշել ենք հայկական շոու-բիզնեսի հայտնի կանանց, որոնց կարճ սանրվածքը ոչ միայն չի զրկել կանացիությունից, այլեւ հակառակը՝ ավելացրել է հմայքը: Անի Երանյան Աննա Գեւորգյան

Read More

«Հիանալի կազմվածք». Անահիտ Սիմոնյանի գրավիչ լուսանկարը

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։ Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկն ամբողջութմաբ սեւ հագուստ է կրում՝ կաշվե տաբատ, տոպ։ Նա արձակել է մազերը, Երգչուհին մեղմ շպարով է։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել Անահիտ Սիմոնյանին՝ նաեւ նշելով, որ նա գեղեցիկ կազմվածք ունի։ «Ինչպիսի կազմվածք։ Ես էլ եմ ուզում», «Գեղեցկուհի, հմայիչ»,- գրել է օգտատերերը։ Ավելի վաղ հրապարակված կարդերում Անահիտ Սիմոնյանը պատկերված էր երգիչ Էրիկի հետ։ Նրանք լայն ժպտում էին։ Երգչուհին կաշվե տաբատ էր կրում, բաց գույնի բլուզ։ Անահիտ Սիմոնյանն արձակել էր մազերը, իսկ մեկնաբանություններում…

Read More

«Այո, ունեցանք խնդիրներ». Անահիտ Կիրակոսյանը դադարեցրել է համագործակցությունը «Միքս շոու» հաղորդման հետ

Դերասանուհի, հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանը դադարեցրել է համագործակցությունը «Միքս շոու» հաղորդման հետ, որի համահեղինակներից էր: Հաղորդավարուհին հայտնել է, որ եղել են որոշակի խնդիրներ, որոնք, սակայն, չի ցանկացել բարձրաձայնել: Անահիտը ֆեյսբուքյան տեսաուղերձում նշել է.

Read More