Այսօր սիրելու ու բազում սրտեր «կոտրելու» մասին. վալենտինյան բլից Իլոնա Նուրբեկյանի հետ

Դերասանուհի Իլոնա Նուրբեկյանն այսօր վայելում է իր սերը: Պատասխանելով NEWS.am STYLE-ի վալենտինյան բլիցին` նա արտահայտել է սիրո մասին իր ամենաանկեղծ մտքերը:

Սերը նման է….

Հեքիաթի…

Երբ սիրում ես, պետք է

Վայելես ու զգաս յուրաքանչյուր ակնթարթը:

Ե՞րբ ես առաջին անգամ սիրահարվել:

16 տարեկանում:

Երբեւէ կոտրե՞լ ես որեւէ մեկի սիրտը:

Կարծում եմ` բազմիցս:

Երբեւէ քո սիրտը կոտրե՞լ են:

Այս աշխարհի չարի գիտակցումն ամեն անգամ կոտրում է սիրտս:

Սիրո մեջ աններելի է

Սերը երբեք ներել-չներելու խնդրի առաջ չի կանգնում:

Սիրո դրսեւորման ամենագեղեցիկ ձեւը:

Իր առկայությունից բխող յուրաքանչյուր հետեւանք:

Սիրո մասին ամենահուզիչ ֆիլմը

«Սերը սիրում է պատահականություններ»:

Այսօր սիրո՞ւմ ես:

Այն էլ ինչպես…

Եթե սեր չլիներ

Չէր լինի կյանքը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Իլոնա Նուրբեկյանի Facebook-ի էջից

Related posts

Leave a Comment