Հայտնաբերվել է նոր մոլորակ, որը մեծ է Յուպիտերից

Հավայան համալսարանի աստղագիտության ինստիտուտի գլխավորությամբ մի խումբ աստղագետներ հայտնաբերել են Kepler-88 d հսկա մոլորակը, որի զանգվածը երեք անգամ ավելի մեծ է Յուպիտերից: Նոր մոլորակը գտնվում է Kepler-88 համակարգում՝ Երկրից 1 243 լուսային տարի հեռավորության վրա: Նոր մոլորակի մասին հոդվածը հրապարակվել է Astronomical Journal ամսագրում:

Աստղագետները վերլուծել են ավելի քան վեց տարվա ընթացքում ձեռք բերված տվյալները՝ օգտագործելով Kek I աստղադիտակը (Հավայան կղզիներ), որի վրա տեղադրված է բարձրորակ HIRES սպեկտրոմետրը: Պարզվել է, որ Kepler-88 աստղն ունի չորրորդ մոլորակ՝ չորս տարի ձգվող ուղեծրային շրջանով և էլիպսաձև ուղեծրով:
     Երկու մյուս մոլորակները՝ Kepler-88 b և Kepler-88 c ավելի մոտ են գտնվում աստղին:

Հայտնաբերվել է նոր մոլորակ, որը մեծ է Յուպիտերից

Related posts

Leave a Comment