Քնելու օպտիմալ ժամերը

Հույն գիտնականները բացահայտել են, որ անգամ կարճ ցերեկային քունը օգտակար է մարդու օրգանիզմի համար, հայտնում է ladynews.am-ը:

Պարզվում է, որ եթե մարդը շաբաթական գոնե 3 անգամ կարողանա կես ժամով քնել ճաշի ժամից հետո, ապա սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը կպակասի 37%-ով:

Ճաշի ժամին մենք մի փոքր հոգնածություն ենք զգում, ուզում ենք քնել: Օրգանիզմն այդպիսով հաղորդում է, որ ժամանակն է հանգստանալու: Իսկ առօրյա եռուզեռի մեջ քչերն են կարողանում ժամանակ տրամադրել այդքան օգտակար ցերեկային քնին:

Ցերեկային քունն արագացնում է նաև նյութափոխանակությունը, պայքարում է ծերացման դեմ, ամրապնդում հիշողությունը և օգնում թարմ պահել ուղեղը:

Ցերեկային քնի օգտակարության մասին խոսում են նաև հայտնի մարդկանց օրինակները: Ալբերտ Էյնշտեյնը, Լեոնարդո դա Վինչին, Նիկոլա Տեսլան սովորություն են ունեցել քնել ցերեկային ժամերին:

Ցերեկային քնի համար իդեալական է ժամը 13.00-ից մինչև 15.00-ն ընկած ժամանակահատվածը: Բայց բժիշկները խորհուրդ են տալիս 45 րոպեից ավել չքնել, այլապես կարող եք արթնանալ գլխացավերով:

Related posts

Leave a Comment