Իսկ դուք գիտե՞ք,որ

Ավստրալիայում ապրում է 23 միլիոն վայրի խոզ: Նրանք կես միլիոնով ավել են Ավստրալիայի բնակչությունից: Հասուն մարդը օրական 23000 անգամ մուտք ու ելք է անում: Մարդու օրգանիզմում կա 2000 համային բաղադրատոմս: Մարդը իր կյաքնի ընթացքում 6 ամիս լուսացույցի ազդանշանին է սպասում: Մարդը իր կյանքի ընթացքում 5 տարի ուտում է: Մարդը 2 ամիս է հատկացնում սպորտի համար իր կյանքի ընթացքում: Մարդը իր կյանքում 2 շաբաթ համբուրվում է: 1 գրամ ոսկին հնարավոր է 3,5 կմ ձգել: Օրական 250 հազար մարդ է ծնվում Երկրագնդի վրա: Օրական 46 միլիոն մարդ է սպասարկվում McDonalds ռեստորաններում:

Read More

25 Անհերքելի Ճշմարտություն անձնական զարգացման մասին

Գիտելիքների ձեռքբերումը դեռ չի երաշխավորում ձեր աճը և զարգացումը. կարևորը դրանք կիրառելն է։ Լավ գաղափարն առանց գործողությունների ոչինչ է։ Հնարավորությունները պետք է ոչ թե փնտրել, այլ ստեղծել։ Մեր կյանքի 10%-ի վրա ազդում են անկառավարելի իրավիճակները, իսկ մնացած 90%-ը՝ թե ինչպես ենք մենք արձագանքում այդ իրավիճակներին։ Այն, ինչ մենք չենք սկսում այսօր, չենք կարող ավարտել վաղը, ուստի պետք չէ ոչինչ հետաձգել։ Սպասելով իդեալական պայմանների ձեր ծրագրերն իրականացնելու համար՝ դուք կարող եք ձեռնունայն մնալ։ Քանի դեռ դուք շարունակում եք անել այն, ինչ անում եք, դուք շարունակում եք ստանալ այն, ինչ ստանում եք։…

Read More

Սթրեսը հաղթահարելու տարբերակներ

Սիրած աշխատանքով զբաղվելու հնարավորության բացակայությունը, քնքշության պակասը, կարող են բացասական հետևանքներ ունենալ: Բացասական զգացմունքերից և դրանց առաջացրած տկարություններից ձերբազատվելու համար` խորհուրդ է տրվում օգտվել էմոցիոնալ ինքնապաշտպանության կոդեքսից: Մի ամաչեք արտահայտել սեփական կարծիքը:Հոգու խորքում տանջվելը, ինքն իրեն կրծելը վնասակար է առողջության համար: Եթե չեք կարողանում ձեր մտքերն արտահայտել բարձրաձայն, ապա վարեք օրագիր-նոթատետր: Ամերիկացի գիտնականները և բժիշկները հաստատում են, որ նման գրավոր ինքնավերլուծությունը շատ արդյունավետ, ոչ թանկ և գլխավորը ` շատ պարզ ու հասարակ միջոց է սթրեսի դեմ պայքարելու համար: Արձակեք «ցասման » նետեր , կատարեք մերսում:Ափերից դուրս եկած ժամանակ հին հռոմեացիները…

Read More

Հաջողությանը խանգարող 5 կարծրատիպեր

Մենք հաճախ ենք նախանձում հաջողակ մարդկանց և ձգտում նմանվել նրանց: Իսկ ամենից հաճախ դա չի ստացվում, քանի որ մեզ հետ են բավականին մեծ տարածում ունեցող կարծրատիպեր, որոնք չեն թողնում հաջողությունը ձգել դեպի մեզ: LN-ը ձեզ է ներկայացնում ամենատարածված կարծրատիպերը, որոնք խանգարում են մեզ հաջողության հասնելու ճանապարհին: Հաջողության հասնելու համար պետք է բնությունից հատուկ շնորհներով օժտված լինել: Ամենևին այդպես չէ: Իհարկե, որպեսզի բանաստեղծ, նկարիչ կամ երաժիշտ լինես, հարկավոր են հատուկ ընդունակություններ: Պարադոքսն այն է, որ բոլոր մարդիկ ունեն շնորհներ, բայց ոչ բոլորն են զարգացնում այն: Երբեմն հաջողության հասնելու համար բավական են…

Read More

Կանանց այն հատկանիշները, որ առավել գնահատում են տղամարդիկ

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին միշտ էլ մտահոգում է հարցը, թե տղամարդիկ կանանց հատկապես որ հատկություններն են գնահատում: LN-ը կփորձի կազմել իդեալական կնոջ պատկերը տղամարդկանց աչքերով:Նախ ասենք, որ տարիքի հետ տղամարդկանց ցանկությունները՝ կապված հակառակ սեռի հետ, փոխվում են: 20-25 տարեկանում տղաները շեշտը դնում են կնոջ գեղեցկության ու սեքսուալության վրա ու հաճախ ցանկանում են ունենալ ոչ թե լուրջ, այլ ժամանակավոր հարաբերություններ:30 տարեկանին մոտ տղամարդիկ սկսում են ավելի շատ գնահատել կնոջ մեղմությունը, ներքին գեղեցկությունը, կենցաղավարությունը, քանի որ այդ տարիքում նրանք առավել հաճախ մտածում են ընտանիք կազմելու մասին:40 տարեկանից հետո տղամարդու համար առաջնային են դառնում…

Read More

Սովորում ենք ճիշտ արթնանալ. «չինական» խորհուրդ հայտնի հեռուստահաղորդավարուհուց

Ճիշտ արթնանալն արվեստ է, որ օգնում է առողջ լինել ու թարմ մշտապես: Այս համոզմունքին է 50-ամյա հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Անդրեևան: «Մի չինացի բժիշկ շատ վաղուց սովորեցրել է ինձ, թե ինչպես է պետք արթնանալ: Այդ օրվանից ես ամեն առավոտ դեռ անկողնում 7-10 անգամ թեթև հարվածում եմ գլխիս, այնուհետև տրորում եմ ականջներս ժամացույցի սլաքի ուղղությամբ և հակառակ դրան, իսկ վերջում մոտ 100 անգամ գլխի պտույտներ եմ կատարում: Այս ամենը խլում է ինձնից մոտ 3-4 րոպե, բայց տալիս է թարմության աննկարագրելի զգացողություն: Արթնանալուց հետո չի կարելի թռչել մահճակալից ցած. քնած վիճակից հետո անցումը ակտիվ…

Read More

Լավագույն տարիքն ամուսնական կյանք սկսելու համար

Ամեն օր հարյուրավոր մարդիկ են ամուսնանում: Նրանցից ոմանք շատ երիտասարդ են, մյուսները` միջին ու մեծ տարիքի: Մինչդեռ վիճակագրությունը ցույւց է տալիս, որ նրանց մոտ 60%-ը դժբախտաբար ամուսնալուծվում են: Սոցիոլոգները պարզել են, որ ամուսնալուծությունների հիմնական պատճառը ամուսինների տարիքն է, ավելի ճիշտ նրանց հոգեբանական ու զգացմունքային հասունությունը, որին կինն ու տղամարդը հասնում են կյանքի որոշակի տարիքում: Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր ամուսնանում են 23-ից 28 տարեկանում, հազվադեպ են ամուսնալուծվում: Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ 10 զույգերից միայն մեկ, երկուսն են այդ տարիքում ամուսնանում: Վերը նշված տարիքը համարվում է ամենահարմարը ամուսնական…

Read More

Հագեցրու քաղցդ… առանց ուտելու

Հույզեր կան, որոնք դրդում են ուտել ավելի շատ, քան կցանկանայիր: Մինչ ուտելը համոզվիր’ արդյոք ուտելու քո ցանկությունը պայմանավորված է քաղցով, թե կան այլ «մեղավորներ»:Երբևէ հայտնվե՞լ ես այնպիսի իրավիճակում, երբ բարձր կալորիայով սնունդ ես ուտում, բայց ընդհանրապես քաղցած չես: Պարզվում է` մարդկային ուղեղն ուտելու նման ազդանշան ուղարկելու հակում ունի` ի պատասխան որոշակի հույզերի և իրավիճակների, որոնք ոչ մի կապ չունեն քաղցի հետ: Տեղյակ չլինելով այդ ազդանշանի իրական բնույթին` մարդն անընդհատ ծամում է ու ավելորդ քաշ ձեռք բերում: Մենք «կգաղտնազերծենք», թե ինչ ազդանշաններ է տալիս օրգանիզմդ և ինչի կարիք է այն իրականում…

Read More

Անհաջող սիրային հարաբերությունների գլխավոր պատճառը. հետազոտություն

Եթե Ձեր վերջին զուգընկերոջ հետ բաժանումից հետո Դուք մինչ օրս չեք կարողանում արժանի մեկին գտնել, ապա LN-ի այս նյութը հենց Ձեզ համար է:Պարզվում է, որ անձնական կյանքի ամենագլխավոր «թշնամիները» նախկին զուգընկերներն են: Որոշ ժամանակ անց, երբ մոռանում եք Ձեր նախկինի հետ ունեցած տարաձայնությունների մասին, Ձեզ թվում է, թե նրանից ավելի լավին Դուք դժվար թե գտնեք:ԱՄՆ-ում փորձագետները հարցում են իրականացրել մոտ 1000 կանանց և տղամարդկանց շրջանում, որպեսզի պարզեն, թե ինչու նրանք չեն կարողանում իրենց զուգընկեր գտնել:Տղամարդկանց 39%-ը և կանանց 41%-ը խոստովանել են, որ մինչև հիմա անտարբեր չեն իրենց նախկինների հանդեպ, ինչը…

Read More

Փաստեր մարդկանց մասին

Եթե իրական կինը ունենար բարբի տիկնիկի մարմնակառուցվածքից, ապա նա կկարողանար քայլել միայն չորս վերջույթների վրա: Ռուսերեն ու անգլերեն լեզուներում չկա ծնկի հետևամասը բնութագրող բառ: XV դարում կարծում էին որ կարմիր գույնը բուժում է: Հիվանդաները կրում էին կարմիր զգեստ և շրջապատում էին իրենց կարմիր գույնով: Լեզվի հետքերը յուրաքանչյուր մարդու մոտ ունիկալ են: Երբ դուք կարմրում եք, ձեր ստամոքսը ևս կարմրում է: Մարդու օրգանիզմի ջերմության 80%-ը գալիս է գլխից: Աշխարհում ամենաբարձր IQ-ների արդյունքերը պատկանում են կանանց: Մարդկանց մեծ մասը կորցնում են համի զգացողության 50%-ը վաթսուն տարեկանից հետո: Ատամը մարդու օրգանիզմի միակ մասն…

Read More