Ինչպես կենտրոնանալ աշխատանքի վրա ? Խորհուրդներ

v

Գրանցեք գործերի ցուցակը տվյալ օրվա համար: Ոչինչ այդքան չի օգնում ուշադրությունը պահել աշխատանքի վրա, որքան դրա մասին անընդհատ հիշեցումը: Գրեք թղթի վրա և այնպիսի տեղ այն փակցրեք, որ անընդհատ աչքի առջև լինի:
Ժամ սահմանեք, թե երբ կողմնակի մարդիկ կարող են տեսնել Ձեզ: Մարդիկ կսկսեն ավելի շատ հարգել Ձեր ժամանակը:
Եթե շուտ եք հոգնում աշխատանքից, ժամաքանակը բաժանեք մի քանի մասի: Կես ժամ աշխատանքից հետո ընդմիջում արեք, այլ՝ թեթև աշխատանքով զբաղվեք: Ընդմիջումը չպետք է գերազանցի աշխատաժամը:
Ձեր էլեկտրոնային փոստարկղում ֆիլտր դրեք, որպեսզի կարողանաք ժամանակ խնայել անիմաստ նամակները կարդալու փոխարեն:
Մի սկսեք օրը փոստին եկած նամակները ստուգելով: Ավելի լավ է թողեք դա ընդմիջման հատվածում, քանի որ մեծ ջանքեր այն չի պահանջում:
Եթե չեք ուզում, որ Ձեզ շեղեն, ապա սոցիալական ցանցերում համապատասխան կարգավիճակ դրեք, որը թույլ չի տա Ձեզ անհանգստացնել նամակներով:
Լսեք ճիշտ երաժշտություն. այն օգնում է կենտրոնանալ աշխատանքի վրա և չլսել գրասենյակային աղմուկը, որը նյարդայնացնում է:
Օգտագործեք ականջակալներ: Իմաստն այն է, որ բացարձակ լռության մեջ աշխատեք:
Ջրով շիշ դրեք Ձեր կողքին, որպեսզի ամեն անգամ չգնաք ջրի տարայի մոտ’ ծարավը հագեցնելու համար:
Գտեք ժամանակ, երբ Ձեզ մոտ հիանալի է ստացվում հաղթահարել յուրաքանչյուր փորձություն, դժվարություն:
Ճաշեք հենց Ձեր սեղանի մոտ, որպեսզի խուսափեք երկարաձգված խոսակցություններից:
Երկար մի խոսեք հեռախոսով անձնական թեմաներից: Սովորեք տարբերել աշխատանքն անձնականից:
Մի ծանրաբեռնեք Ձեր սեղանը ամեն տեսակ անպետք իրերով: Եթե չեք կարողանում գտնել անհրաժեշտ որևէ բան սեղանի վրայից, ապա ճիշտ ժամանակն է այն կարգի բերելու:
Պիտակներ դրեք հաճախ օգտագործվող ֆայլերի վրա: Հնարավորինս ավտոմատացրեք անընդհատ կրկնվող գործողությունները:
Փակեք համակարգչից այն բոլոր պատուհանները, որոնցից չեք օգտվում: Մեծ թվով բաց պատուհանները դանդաղեցնում են համակարգչի աշխատանքը և ստիպում Ձեզ շեղվել աշխատանքից:
Սահմանափակեք այն ժամանակը, որը ծախսում եք նոր կայքերի, բլոգների ընթերցման, նկարներ դիտելու վրա: Դա հետաքրքիր է և ուսուցողական, սակայն պարտադիր չի ձեռքը միշտ իրադարձությունների զարկերակին պահել:
Փոխեք աշխատանքի հանդեպ Ձեր վերաբերմունքը: Վերածեք այն հետաքրքիր խաղի:

Related posts

Leave a Comment