Ծուլությունը հաղթահարելու 10 կանոններ

Ծուլությունը մարդու ամենամեծ թշնամիներից է: Մեզ համար դժվար է ինչ-որ բան անել, եթե ծուլությունը պատել է մեզ: Ծուլությունը չի ենթադրում միայն ոչինչ չանել: Ծուլություն է նաև մշտական շարժման մեջ գտնվելը, որը ուղղված չէ ձեր նպատակին հասնելուն: Շատերին ծանոթ է այս իրավիճակը, այդ իսկ պատճառով կփորձենք ներկայացնել ծուլության հաղթահարման մի քանի կանոններ:

  1. Արեք դա — երբեմն Դուք զգում եք, որ Ձեր էներգիան չի բավականացնում ինչ-որ բան անելու համար: Հավագեք Ձեզ և պարզապես սկսեք գործել: Շուտով Դուք այդ աշխատանքից կստանաք նոր լիցքեր:
  2. Հանգստացեք — Ձեր ծուլության պատճառը կարող է լինել հոգնածությունը: Ինչ նոր գործի մասին կարող է խոսք գնալ, եթե դուք հանգստի կարիք եք զգում: Ուրեմն հանգստացեք, ինչպես հարկն է:
  3. Սահմանեք աշխատանքի սկսվելու մինիմալ ժամանակ — ինչպես գիտենք աշխատանքի մեջ ամենաբարդը այն սկսելն է, քանի որ, սկսելու դեպքում ամեն ինչ իր հունով կգնա: Մտավոր կերպով տրամադրեք Ձեզ, որ անպայման արթնանալու եք ինչ-որ ժամի և ոչ մի դեպքում մի ձգեք ժամանակը:
  4. Սահմանեք աշխատանքի վերջնաժամկետներ — որպեսզի ամեն օր Դուք չհետաձգեք Ձեր գործերը, ապա անհրաժեշտ է սահմանել վերջնաժամկետներ, որպեսզի միշտ հիշեք, որ պետք է շտապել գործը անել, քանի որ Դուք պարզապես ժամանակ չունեք:
  5. Հիշեք խրախուսման մասին — Ձեզ համար սահմանեք ինչ-որ ցանկալի բան, որը կունենաք, եթե կատարեք ձեր առջև դրված գործերը: Այդ միտքը Ձեզ անընդհատ առաջ կմղի:
  6. Պատկերացրեք թե ինչ կլինի, եթե դուք չանեք այդ աշխատանքը — ոչ միայն խրախուսումները, այլ նաև անցանկալի իրավիճակների մասին ենթադրությունները կարող են խթան հանդիսանալ Ձեզ համար: Քանի որ պատկերացնելով միայն այն, թե ինչ կլինի, եթե դուք չանեք դա, ապա հավատացեք, որ այդ միտքը կստիպի Ձեզ աշխատել:
  7. Գտեք համակիրներ — ի տարբերություն ներքին ազդակների, արտաքին ազդակները կարող են ավելի մեծ ազդեցություն ունենալ Ձեզ վրա, քանի որ այդ դեպքում Դուք պատասխանատու եք ոչ միայն Ձեր, այլ նաև ուրիշների առջև:
  8. Պլանավորեք յուրաքանչյուր հաջորդ քայլը — որպեսզի որոշակի աշխատանք կատարելուց հետո Դուք չհայտնվեք անորոշ իրավիճակում, ապա յուրաքանչյուր հաջորդ քայլից առաջ պլանավորեք Ձեր անելիքը:
  9. Գրանցեք առաջընթացը — ինչ-որ աշխատանք կատարելուց հետո անպայման վերլուցեք Ձեր արդյունքները, թե ինչ չափով Դուք կարողացաք կատարել այն, որքանով եք Դուք գոհ Ձեր աշխատանքից , որքանով` ոչ:
  10. Գտեք ինչ-որ մեկին, որպես օգնական — հաճախ որոշ գործեր անելուց մենք պարզապես չենք կարող գործը մենակ գլուխ բերել: Այդ իսկ պատճառով մեզ անհրաժեշտ է մեկը, որպեսզի օգնի, ինչպես ֆիզիկապես, այնպես էլ իր խորհուրդներով:

Related posts

Leave a Comment