Կանանց այն հատկանիշները, որ առավել գնահատում են տղամարդիկ

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին միշտ էլ մտահոգում է հարցը, թե տղամարդիկ կանանց հատկապես որ հատկություններն են գնահատում: LN-ը կփորձի կազմել իդեալական կնոջ պատկերը տղամարդկանց աչքերով:
Նախ ասենք, որ տարիքի հետ տղամարդկանց ցանկությունները՝ կապված հակառակ սեռի հետ, փոխվում են: 20-25 տարեկանում տղաները շեշտը դնում են կնոջ գեղեցկության ու սեքսուալության վրա ու հաճախ ցանկանում են ունենալ ոչ թե լուրջ, այլ ժամանակավոր հարաբերություններ:
30 տարեկանին մոտ տղամարդիկ սկսում են ավելի շատ գնահատել կնոջ մեղմությունը, ներքին գեղեցկությունը, կենցաղավարությունը, քանի որ այդ տարիքում նրանք առավել հաճախ մտածում են ընտանիք կազմելու մասին:
40 տարեկանից հետո տղամարդու համար առաջնային են դառնում կնոջ համբերատարությունն ու զիջողականությունը:
Այնուամենայնիվ, կողակցին գեղեցիկ տեսնելու ձգտումը ոչ մի տարիքում լիովին չի մարում տղամարդկանց մեջ: Այնպես որ, սխալ են այն կանայք, ովքեր միայն երիտասարդ տարիքում են հիշում մանիկյուրի, վարսահարդարման ու հագուստի մասին, իսկ տարիքի հետ իրենց թույլ են տալիս մոռանալ, որ պետք է ֆորմայի մեջ լինել, հաճախ գիրանում են ու դառնում անխնամ: Շատ կանայք, ովքեր 30-ից հետո սկսում են քաշ հավաքել, ասում են՝ իբր տղամարդկանց դուր չեն գալիս նիհար աղջիկները. այո, դա ճիշտ է, բայց մի բան է թմբլիկությունը, մեկ այլ բան’ ճարպակալումը:
Տղամարդիկ կանանց մեջ բարձր են գնահատում են նաև առողջ անկախությունը, որը չի տանում ֆեմինիզմի, շփվելու կարողությունը, խելքը, բայց ոչ ինտելեկտով բոլորին բուռը հավաքելու ցանկությունը, հումորի զգացումը, իրեն հետևելու կարողությունը:

Related posts

Leave a Comment