Մաշկի սև կետերից ազատվելու արդյունավետ դիմակ՝ բաղկացած ընդամենը 2 բաղադրիչից

Մաշկի վրա առաջացող սև կետերից ազատվելու համար լավագույն օգնականներն են կիտրոնի հյութն ու ձվի սպիտակուցը։

Կիտրոնը պայքարում է ճարպի և բակտերիաների դեմ։ Այն նաև հիասքանչ միջոց է մաշկի ծակոտիները փակելու, մաշկը սպիտակեցնելու, պզուկների դեմ պայքարելու համար։

Ձվի սպիտակուցը ևս առողջ ու մաքուր մաշկ ունենալու համար մեծ դաշնակից է։
Ահա, թե ինչպես կարող եք պատրաստել դիմակը և ազատվել մաշկի սև կետերից։

Անհրաժեշտ բաղադրիչները՝

• 1 ձվի սպիտակուց
• 1 թեյի գդալ թարմ քամված կիտրոնի հյութ։

Պատրաստման եղանակն ու կիրառումը.

Ձվի սպիտակուցը հարիչով հարել՝ մինչև ստացվի փափուկ զանգված, ապա ավելացնել կիտրոնի հյութը։
Մաշկը լվանալ տաք ջրով և հեռացնել մաշկի վրայի կեղտը։

Բնական մազերից պատրաստված խոզանակով դիմակը տարածել ողջ դեմքին, բացի աչքերի և շուրթերի հատվածքից։ Դիմակը պահել 20-25 րոպե՝ մինչև չորանա և լվացվել։

Դիմակից հետո քսել ցերակային կրեմ, հատկապես օգտակար են երիցուկի հիմքով կրեմները։

Related posts

Leave a Comment