Սոված վիճակում առողջ և կենդանի մնալու անհավատալի դեպքեր

Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ, 1942 թ.-ի հուլիսին չորս սովետական նավաստիներ հայտնվել են մակույկի մեջ, Սև ծովում, ափից հեռու, առանց ջրի և սննդամթերքի պաշարների: Ջրի հարցը մի կերպ լուծել էին, սկսել էին խմել ծովի ջուրը, որին մի կերպ սովորել էին 5-րդ օրվանից սկսած: Բայց սննդամթերքի հարցը բաց էր մնում: Նրանցից առաջինը մահացել էր 19-րդ օրը, երկրորդը 24-րդ օրը, երորդը 30-րդ օրը: Չորորդին հայտնաբերել են 36-րդ օրը կենդանի բայց շատ հյուծված վիճակում: 1960թ.-ին չորս սովետական նավաստի պահպանել են իրենց կյանքը, սոված մնալով 49 օր, այդ օրերի ընթացքում նրանք կերել են միայն կոշիկների…

Read More

Պետական սահմաններ, որոնք կոտրում են բոլոր կարծրատիպերը (լուսանկարներ)

Պետական սահման ասելիս` մարդիկ սովորաբար պատկերացնում են կիլոմետրերով ձգվող փշալարեր, մինչև «ատամները» զինված սահմանայիններ ու անձնագրային խիստ վերահսկում: Սակայն ամեն ինչ այսքան միանշանակ չէ:Ինչպես նշում է AdMe.Ru-ն, աշխարհում կան պետություններ, որոնց պարագայում պետական սահմանը զուտ խորհրդանշական մի գիծ է: Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք պետական սահմանի 12 օրինակ, որոնք կոտրում են բոլոր կարծրատիպերը. Գերմանիա-Չեխիա Նորվեգիա-Շվեդիա Լեհաստան-Ուկրաինա Շվեդիա-Ֆինլանդիա Արգենտինա-Բրազիլիա-Պարագվայ Բրազիլիա-Ուրուգվայ Կանադա-ԱՄՆ Բելգիա-Նիդեռլանդներ Նեպալ-Չինաստան Գերմանիա-Նիդեռլանդներ Ռուսաստան-ԱՄՆ Չինաստան-Մոնղոլիա

Read More

Կապիկների անհավատալի սիրո պատմություն և հարսանիք Հնդկաստանում (լուսանկարներ)

Ռամու և Ռամդուլարի կապիկների սերն անտարբեր չթողեց նրանց տիրոջը` Ուդեշ Մախտոյին, ով մեծ հանդիսավորությամբ կազմակերպեց նրանց հարսանիքը։Ուդեշ Մախտոն սիրում է Ռամուին հարազատ զավակի նման, և նա, տեսնելով Ռամդուլարիի նկատմամբ վերջինիս սերը, որոշեց գնել հարսնացուին և կազմակերպել նրանց հարսանիքը։ Նա սիրահարների համար պատվիրեց հատուկ զգեստներ և գյուղացիներին հնարավորություն տվեց հիանալու կապիկների զգացմունքով։ամենագնացով անցան հոծ բազմության միջով, ովքեր բացականչություններով և ծափերով ողջունեցին նորապսակներին։Ուդեշ Մախտոն գումար չխնայեց՝ հրավիրելով հարսանիքին ոչ միայն համագյուղացիներին, այլև մարդկանց հարևան քաղաքներից։

Read More

Հինգ հետաքրքիր փաստ մարդու քթի մասին

Քիթը միայն մեր արտաքինի այն մասը չէ, որը շատերը երազում են փոխել ու փոքրացնել: Քիթը շատ կարեւոր ու հետաքրքիր գործառույթներ ունի, որոնց մասին շատերը չեն էլ կռահում: NEWS.am Medicine–ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ մարդու քթի մասին. Քիթն օգնում է զուգընկեր գտնել Մեզանից շատերը նույնիսկ չեն էլ գիտակցում թե ինչ դեր է մեր քիթը կատարում սեռական զուգընկերոջ որոնման հարցում: Մեր համակրանքն այս կամ այն մարդու նկատմամբ հաճախ պայմանավորված է նրանով,թե ինչ հոտ է գալիս նրա վրայից: Օծանելիքի կամ օճառի հոտը կարող է նույնիսկ գրգռել մեզ, չէ՞…

Read More

4 անհավատալի բժշկական դեպք

Երբեւէ լսե՞լ եք, որ գինեկոլոգի մոտ հերթական ստուգումների ներկայացած կնոջ մոտ երկար ամիսներ աննկատ անցած հղիություն հայտնաբերվի: Ժամանակակից առաջընթաց բժշկության պայմաններում նման դեպքեր խիստ հազվադեպ կարող են գրանցվել: Այնուամենայնիվ, երբեմն լինում են դեպքեր, երբ թերապեւտներն ու վիրաբույժները պատահաբար անհավատալի թվացող դեպքերի են առնչվում, հաղորդում է Medical Daily-ն: Օրինակ, երբ վիրաբույժը, կեսարյան հատում իրականացնելիս, կնոջ արգանդում ոչինչ չի կարողանում գտնել, կամ երբ ստամոքսի ցավից բողոքող տղարմարդը պարզում է, որ իրականում իգական սեռի ներկայացուցիչ է: Ստորեւ 4 անհավատալի բժշկական դեպքեր ենք ներկայացնում, որոնք երջանիկ պատահականությամբ են բացահայտվել: Ձվարանների հեռացմանը միտված վիրահատության ընթացքում…

Read More

Ծովափի աղբից պատրաստված արվեստի գործեր

Մեզանից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ հյութի կամ ջրի շիշ նետել է ծովափին. ոմանք դա արել են քանի որ հատուկ աղբամաններ չկան, ոմանք էլ պարզապես չեն մտածում մեր շրջակա միջավայրի մասին:Ծովափի աղբից արվեստի գործեր պատրաստելու նախագիծը իրականացվել է Washed Ashore-ի կողմից:

Read More

Հռոմում վաճառվում է անհավատալի թանկարժեք պաղպաղակ

Իտալիայում սկանդալ է բարձրացել տուրիստական վայրերում վաճառվող պաղպաղակի գնի հետ կապված: Մի զույգ բրիտանացի տարեց զբոսաշրջիկ, պատվիրելով պաղպաղակի չորս գնդիկ, ստացել են ռեկորդային բարձր հաշիվ՝ 64 եվրո: Սկզբում զբոսաշրջիկները չեն ցանկացել վճարել, բայց սրճարանի աշխատակիցները նրանց վախեցրել են ոստիկանությամբ, որից հետո զբոսաշրջիկները ստիպված են եղել վճարել նախատեսված գումարը.Սակայն, տուն վերադառնալով, նրանք կապվել են լրատվամիջոցների հետ և իրենց վրդովմունքն են հայտնել «իտալական հյուրասիրության» նկատմամբ: Հռոմի Իսպանական աստիճանների հարևանությամբ գտնվող սրճարանի աշխատակիցը Daily Mail-ին պատմել է, որ մեղքի զգացում չունի, քանի որ դրանք այն գներն են, որոնք նշված են ճաշացանկում: Սակայն սկանդալը…

Read More

Հուշարձաններ՝ նվիրված մայրական անսահման սիրուն

Մայրական սիրո հետ ոչինչ չի կարող համեմատվել: Այս հրաշք երևույթը մարդկությունը տարբեր ժամանակներում տարբեր կերպ է նկարագրել. նկարներ, գրքեր, ֆիլմեր և այլն:AdMe.ru կայքը ներկայացրել է հուշարձանների ցանկ, որոնցում արտահայտվում է մայրական անսահման սերը:Իսկ մայրիկները արժանի են նման հրաշք հուշարձանների միայն նրա համար, որ նրանք գոյություն ունեն: Յարոսլավլ, Ռուսաստան Յուտա/Կոլորադո, ԱՄՆ Ջորջիա, ԱՄՆ / Շումպերկ, Չեխիա Պալերմո, Իտալիա Կալիֆորնիա, ԱՄՆ Իժեվսկ, Ռուսաստան

Read More