Ռամու և Ռամդուլարի կապիկների սերն անտարբեր չթողեց նրանց տիրոջը` Ուդեշ Մախտոյին, ով մեծ հանդիսավորությամբ կազմակերպեց նրանց հարսանիքը։ Ուդեշ Մախտոն սիրում է Ռամուին հարազատ զավակի նման, և նա, տեսնելով Ռամդուլարիի նկատմամբ վերջինիս սերը, որոշեց գնել հարսնացուին և կազմակերպել նրանց հարսանիքը։ Նա սիրահարների համար պատվիրեց հատուկ զգեստներ և գյուղացիներին հնարավորություն տվեց հիանալու կապիկների զգացմունքով։ ամենագնացով անցան հոծ բազմության միջով, ովքեր բացականչություններով և ծափերով ողջունեցին նորապսակներին։ Ուդեշ Մախտոն գումար չխնայեց՝ հրավիրելով հարսանիքին ոչ միայն համագյուղացիներին, այլև մարդկանց հարևան քաղաքներից։ |




