Հռոմում վաճառվում է անհավատալի թանկարժեք պաղպաղակ

Իտալիայում սկանդալ է բարձրացել տուրիստական վայրերում վաճառվող պաղպաղակի գնի հետ կապված: Մի զույգ բրիտանացի տարեց զբոսաշրջիկ, պատվիրելով պաղպաղակի չորս գնդիկ, ստացել են ռեկորդային բարձր հաշիվ՝ 64 եվրո: Սկզբում զբոսաշրջիկները չեն ցանկացել վճարել, բայց սրճարանի աշխատակիցները նրանց վախեցրել են ոստիկանությամբ, որից հետո զբոսաշրջիկները ստիպված են եղել վճարել նախատեսված գումարը.
Սակայն, տուն վերադառնալով, նրանք կապվել են լրատվամիջոցների հետ և իրենց վրդովմունքն են հայտնել «իտալական հյուրասիրության» նկատմամբ: Հռոմի Իսպանական աստիճանների հարևանությամբ գտնվող սրճարանի աշխատակիցը Daily Mail-ին պատմել է, որ մեղքի զգացում չունի, քանի որ դրանք այն գներն են, որոնք նշված են ճաշացանկում: Սակայն սկանդալը դրական ազդեցություն չի թողել քաղաքի իմիջի վրա, և Հռոմի քաղաքապետը ներողություն է խնդրել զբոսաշրջիկներից:

Նա խոստացել է, որ նրանց անվճար կհյուրասիրեն, երբ նրանք հաջորդ անգամ այցելեն Հռոմ: Նա նաև հավելել է, ինչպես հայտնում է Medikforum.ru-ն, որ պետք չէ ճնշել զբոսաշրջիկներին, որովհետև այդ կերպ ձեռներեցները կջնջեն բոլոր այն ջանքերը, որոնք կառավարությունը ներդրել է զբոսաշրջիկներին դեպի իրենց երկիրը գրավելու համար: Բացի այդ, Իտալիան շատ է հպարտանում իր պաղպաղակով. այստեղ ստեղծված է ոչ միայն պաղպաղակի մի քանի տեսակներ, այլև՝ առանձին թանգարան՝ նվիրված այս աղանդերին: Հենց Իտալիայի նախաձեռնությամբ էլ Եվրոպայում սկսել են անցկացնել Պաղպաղակի տոն: Բայց եթե այն վաճառվի նման թանկ գնով, դժվար թե դա խթանի այս ուտեստի տարածվածությանը:

Related posts

Leave a Comment