Վերջին շրջանում ներկա լինելով բազմաթիվ հարսանյաց հանդեսների, միշտ ականատես եմ լինում հետևյալ իրողությունների՝
- Հարսն ու փեսան, երբ եկեղեցուց դուրս են գալիս, միշտ գլուխները թեքում են, որ հանկարծ չնայեն իրենցից հետո հերթի կանգնած նորապսակ զույգին: Ինչու՞:
ՈՒ այդ տենդենցը նկատել եմ վերջի 5 տարիներին: Հաստատ գիտեմառաջ նման բան չկար: Առաջ, երբ նորապսակ զույգը դուրս էր գալիս եկեղեցուց, իրենց հերթին սպասող զույգը մոտենում և շնորհավորում էր, ու շատ գեղեցիկ և հաճելի էր դիտվում այս ամենը: Իսկ հիմա երևի մեկի հարսանիքին ինչ-որ մեկի տատին(նախագահի թեկնածուներին պաչելով դիմավորող տատին) որոշել է, որ դա վատ նշան է, ու չպիտի նայել դիմացի զույգին, ու նրա հիմար մտքի թռիչքը վերածվել է սովորության: Դա արմատացել է մեր մեջ, ու նորապսակները դուրս են գալիս, հայի չուզող հայացքով, գլուխները փախցնելով, գնում են առաջ: Մի խոսքով
չեմ հասկանում:
2.Հարս ու փեսայի ուսերին դրվող լավաշը շատ տեղեր տուն չեն տանում, այլ թողում են դրսում: Հա բայց ինչի համար, մի օր մեկին հարցրեցի ,պատասխանեց, թե թողում են, որ ծտերն ուտեն… հա հացը տարեք տուն, որ այդքան մտածում եք ծտերի մասին ցորեն գցեք, ոչ թե հացը:
3.Հարսանիքի տորթն իրար երես քսելը: Ախր ինչի՞ եք ամեն տեղից վատն ընդօրինակում:
4.Հարսի ծաղկեփունջ գցելուց հետո, փեսան էլ եսիմինչ է գցում, մի տեղ բանան, մի տեղ զուգագուլայի ինչ-որ բաղադրիչ,մի տեղ մանդարին, մեկ է չեմ հասկանում դրա իմաստը
5.Ամենաքննարկված հարցը «կարմիր խնձոր»: Ես ինքս էլ կողմնակից եմ հարսնացուի կույս լինելուն, բայց ինչ իմաստ ունի ինտիմ խնդիրը քննարկվի շենքաթաղային տարբերակով: Եթե հարսնացուն կույս է, ինչ իմաստ ունի շահարկել, իրեն հարգող նորմալ տղան պիտի մտածի «բա տենց էլ պիտի լիներ, ուրիշ տարբերակ չէր էլ կարող»: Եթե կույս չէ, ինչ իմաստ ունի մեկ անգամ էլ ամբողջ թաղին ծիծաղեցնել ձեր վրա: Վերջի 20 տարում ես չեմ տեսել գոնե մեկ դեպք, որ հասրին հաջորդ օրը տանից հանած լինեն կույս չլինելու պատճառով: Չգիտեմ կարող է սրանք մանրուք են, կամ տարօրինակ չեն, բայց ցանկալի կլիներ սին մտավախությունների հետևից չընկնենք: