Ոսկե կանոններ աղջիկների համար

Նա քեզ հրավրավիրել է առաջին ժամադրության: Վերջապես դուք երկուսով կլինեք: Միգուցե մինչեւ այժմ շփվում էիք միայն հեռախոսով կամ ինտերնետով, եւ սա առաջին հնարավորություն է, երբ չեն լինի անցանկալի ներկաներ եւ դուք կփորձեք հասկանալ միմյանց, ճանաչել ավելի մոտիկից… Ուրեմն վճռորոշ է ամեն մի պահը, ձեր դիմախաղն ու ամեն մի ժեստը…
Գայթակղման արվեստը յուրահատուկ խաղ է, առանց որի կին- տղամարդ հարաբերությունը ձանձրալի կլինի…

Չափազանց ուշադիր մի նայիր ու մի զննիր անցորդներին:
Զրուցելիս հայացքդ մի կենտրոնացրու խոսողի շուրթերի վրա:
Նայիր զրուցակցիդ աչքերին, քեզ բնական պահիր:
Երբեք քո մասին ամեն ինչ մի պատմիր միանգամից: Ավելի շատ նրան լսիր:
Թող տղան խոսի ինչքան ուզում է, նրանք սիրում են, երբ իրենց լսում են:
Ոգեւորիր նրան, օրինակ՝ «ինչ հետաքրքիր է» կամ «հաճելի է լսել քեզ» արտահայտություններով:
Խուսափիր բամբասանքներից:
Խուսափիր խոսքը «փչացնող» բառերից՝ «ասենք», «խոսքի», «այսինքն»
Մի օգտագործեք գռեհիկ արտահայտություններ:
Խոսեք դանդաղ եւ ինքնավստահ:
Խոսելիս մի մոռացիր ժպտալ:
Ժպիտը դրական է ազդում զրուցակցի վրա:
Հիշիր, տղամարդիկ ատում են մռայլ կանանց:
Ժպիտի մասին հիշողությունը կարող է պահպանվել տարիներով:

Related posts

Leave a Comment