1) ԱՄՆ մի շարք նահանգներում ճանապարհային ոստիկանները մեքենաներում պահում են կոկա-կոլա, որպեսզի վթարներից հետո ճանապարհի վրայից մաքրեն արյան հետքերը: 2) Կոկա-կոլայով լցված տարայի մեջ դրեք մսի սթեյք, և 2 օր անց դուք այն այլևս չեք գտնի: 3) Որպեսզի անթերի մաքրեք զուգարանակոնքը, մեկ շիշ կոկա-կոլա լցրեք այնտեղ և մի պարզաջրեք այն մեկ ժամվա ընթացքում: 4) Որպեսզի վերացնեք ժանգոտ լաքան մեքենայի քրոմապատ դետալների վրայից, տրորեք այն կոկա-կոլայի մեջ թաթախած ալյումինե փայլաթիթեղով: 5) Որպեսզի վերացնեք կորոզիայի հետքերը մեքենայի մարտկոցի վրայից, նրա վրա լցրեք կոկա-կոլա: 6) Որպեսզի կարողանաք պտտել ժանգոտած պտուտակը, կրկին մշակեք այն կոկա-կոլայով: 7) Որպեսզի արդյունավետ մաքրեք կեղտոտ շորերը, լցրեք մեկ շիշ կոկա-կոլա շորի կեղտոտ հատվածի վրա, ավելացրեք լվացքի փոշի և լվացեք մեքենայի մեջ: Կոլան կօգնի նաև ձերբազատվել լաքաներից: Կոկա-կոլան նաև մաքրում է ավտոմեքենայի ապակիները ճանապարհային փոշուց: 8)Կոկա-կոլայի ակտիվ բաղկացուցիչը օրթոֆոսֆորային թթուն է: Նրա pH-ը հավասար է 2.8-ի: 4 օրվա ընթացքում այն կարողա քայքայել մարդու եղունգները: 9) Կոկա-կոլայի հումք տեղափոխող բեռնատար մեքենան պետք է համալրված լինի կորոզիայի բարձր ցուցանիշ ունեցող նյութերի համար նախատեսված թափքով: 10) Կոկա-կոլայ ներմուծողներն արդեն 20 տարի է ինչ օգտագործում են այն իրենց բեռնատարների շարժիչները մաքրելու համար: Պահպանեք Ձեր առողջությունը! |
Սարսափելի փաստեր կոկա-կոլայի մասին
