Վաճառվել է Ամերիկայի ամենաթանկ առանձնատունը

Վաճառվել է ԱՄՆ-ի ամենաթանկ առանձնատունը՝ Spelling Manor-ը, որը գտնվում է Լոս Անջելեսի Հոլմբի-Հիլզ թաղամասում։
Գնորդը վճարել է 150 միլիոն դոլար:
Թանկարժեք առանձնատունը պատկանում էր ամերիկացի հեռուստատեսային պրոդյուսեր Ահարոն Սփելլինգին: Եռահարկ առանձնատունն ունի 14 ննջասենյակ, գեղեցկության, բոուլինգի սրահներ, ավտոկայան՝ նախատեսված 100 մեքենայի համար, գինու մառաններ, կենդանիների սենյակ, 5 բար եւ այլն:
Առանձնատունը, որը կառուցվել է 1988 թվականին, զբաղեցնում է 1.9 հա տարածք: Այժմ Spelling Manor-ը պատկանում է բրիտանացի միլիարդատեր, «Ֆորմուլա-1»-ի ղեկավար Բերնարդ Էկլստոունի դստերը։

Related posts

Leave a Comment