Աշխարհի ամենահայտնի առևտրային փողոցները

4. Լոնդոնի King’s Road փողոցում շոփինգի սիրահարները կգտնեն շքեղ կրպակներ, բացառիկ ապրանքանիշերի և հայտնի դիզայներների մասնագիտական խանութներ:

5. Գետրայդեգասե, հայտնի առևտրային փողոց Զալցբուրգում, Ավստրիա: Այն հայտնի է իր մետաղյա կախազարդերով և խանութներով, որտեղ վաճառվում են ավանդական ոսկերչական իրեր, հագուստներ, հնություններ և օծանելիք: Այս փողոցի № 9 տանը ծնվել է Մոցարտը, որն այժմ վերածվել է թանգարանի:

6. Շարիյ Ալ Մուիզ փողոց, Կահիրե, Եգիպտոս: Այնտեղ կան հարյուրավոր խանութներ, որտեղ վաճառվում են եգիպտական ավանդական ապրանքներ:

7. Գրանդ բազար, Ստամբուլ, Թուրքիա: Այն բաղկացած է 60 փողոցից և ավելի 5000 խանութից, որտեղ տարեկան այցելում է 250-400 հազար մարդ:

8. Եվս մեկ հայտնի առևտրային փողոց Թուրքիայում. Իստիկլյալ փողոց` ռեստորանների, սրճարանների, բարերի, գրախանութների բազմությամբ:

9. Ֆրիդրիխշտրասե, Բեռլին, Գերմանիա: 1920-ական թվականներին կառուցված շենքերով և ժամանակակից կառույցներով, ունի բազմաթիվ խանութներ, համալսարաններ և սրճարաններ:

10. Սինգապուրի Orchard Road փողոցում գտնվում են բազմաթիվ խանութներ, ռեստորաններ, հյուրանոցներ:

11. Լա Ռամբա, Բարսելոն, Իսպանիա: 1,2 կիլոմետրանոց այս ընդարձակ զբոսայգին կառուցվել է 1766 թվականին և մինչև այժմ հանդիսանում է Բարսելոնի քաղաքային կյանքի կենտրոնը:

12. Գինզա փողոց, Տոկիո, Ճապոնիա: Այս փողոցն իր բազմաթիվ առևտրի կենտրոններով, կրպակներով, ռեստորաններով և պատկերասրահներով Ճապոնիայի ամենաթանկ փողոցն է: Մեկ քառակուսի մետրի գինը այստեղ կարող է հասնել 83500 դոլարի:

13. Նյու Յորքի Կանալ-սթրիթը իսկական դրախտ է զեղչեր սիրողների համար` փոքր կրպակների և խանութների առատությամբ:

Related posts

Leave a Comment