9 բան, որոնք մեզ թույլ չեն տալիս քնել

Լավ քունը նկատելիորեն բարելավում է մարդու առողջությունը, մինչդեռ քնի խանգարումները վնասում են առողջությանը։ Որոշ բաներ մեզ թույլ չեն տալիս քնել, նույնիսկ եթե չենք գիտակցում դա։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում որոշ բաներ, որոնք մեզ խանգարում են քնել։

  1. Սուրճը

Ինչպես նշել է Հայկական քնի խանգարման ընկերակցության ղեկավար Սամսոն Խաչատրյանը, կոֆեինը ցանկացած վիճակում վատացնում է քնի որակը՝ այն ավելի մակերեսային դարձնելով։ Դա վերաբերում է նաեւ նրանց, ովքեր կարծում են, որ մի բաժակ սուրճն իրենց բոլորովին չի խանգարում քնել։

  1. Հեռախոսը

Շատ մարդիկ անկողնում շարունակում են հեռախոսով շփվել, SMS-ներ ուղարկել կամ էլ խաղեր խաղալ, բայց էլեկտրոնային սարքերի էկրանների լույսը խախտում է մարդու ներքին ժամացույցի աշխատանքը եւ թույլ չի տալիս նորմալ քնել։

  1. Ալկոհոլը

Ինչ-որ մեկը կարծում է, որ քնից առաջ մի գավաթ գինի խմելու մեջ ոչ մի վատ բան չկա, բայց հետազոտողները պարզել են, որ ալկոհոլը խախտում է արագ քնի փուլը եւ թույլ չի տալիս քնել սահմանված 7-8 ժամը։ Ավելին՝ ալկոհոլը կարող է քնի նաեւ ավելի լուրջ խախտումներ առաջ բերել, դրա համար էլ ցանկալի է ավելի զգույշ լինել։

  1. Աղը

Գիշերը աղի մթերքի օգտագործումը, այդ թվում նաեւ՝ կաղին, չիպսեր եւ պիցցա, ծարավ է առաջացնում, որը խանգարում է քնել։ Իսկ եթե քնից առաջ շատ ջուր խմեք, ստիպված կլինեք հաճախ զուգարան գնալ, ինչը եւս կխանգարի քնին։

  1. Սնունդը

Ցանկալի է քնից առաջ ոչ մի «ծանր» բան չուտել։ Սննդի վերջին ընդունումը պիտի լինի քնից գոնե 2-3 ժամ առաջ։

  1. Դեղահաբերը

Մրսածության եւ գրիպի դեմ շատ միջոցներ կեղծ էֆեդրին են պարունակում. Այդ դեղը պահպանում է մեր էներգիայի մակարդակը եւ թույլ չի տալիս անջատվել։ Եթե ուզում եք լիցքաթափվել եւ քնել, այդ դեղն առավոտյան խմեք։

  1. Սպորտը

Սպորտով զբաղվելն անհրաժեշտ է դադարեցնել քնելուց երեք ժամ առաջ. Դա բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը. Էներգիայով է լցնում ու դժվարացնում թուլանալը։

  1. Աշխատանքը

Ուշ ժամերին ծանրաբեռնվածությունը խթանում է ուղեղը՝ անցանկալի սթրես առաջացնելով, իսկ դա ամենից քիչ է պետք քնից առաջ։ Ավելի լավ է աշխատանքը թողնել հաջորդ օրվան։

  1. Կենդանիները

Որքան էլ քնքուշ լինեն ձեր ընտանի կենդանիները, չարժե նրանց հետ նույն անկողնում քնել։ Կատուներն ու շները հաճախ արթնացնում են իրենց տերերին, ինչը նկատելիորեն վատացնում է քնի որակը։

Related posts

Leave a Comment