Լույսի և Ստվերի հետաքրքիր արվեստը

Ճապոնացի նկարիչ Կումի Յամաշիտան ապրում և աշխատում է Նյու Յորքում։ Նա հասարակ ձևերից և օբյեկտներից ստեղծում է աշխատանքներ, որոնք ճիշտ լուսավորման դեպքում վերարտադրում են ամենաանհավանական ստվերներ։Օգտագործելով պրոյեկտորի լույսի մեկ աղբյուրը, որն ուղղորդվում է հատուկ պատրաստված նյութին, պատերին ստացվում է մարդկանց ուրվագծեր և դեմքեր։ Ստվերն ստանալու նյութի ընտրությունը բազմազան է․ ծավալուն թվերից և տառերից սկսած, մինչև համապատասխանորեն <<ճմրթված>> թղթե անձեռնոցիկներ։ Նկարիչն իր աշխատանքների խմբաքանակն անվանել է <<Լույս և Ստվեր>>։

Read More

Զուգահեռ աշխարհի առեղծվածները

Հետազոտող գիտնականների շրջանում վաղուց տարածված է այն վարկածը, որ Երկիր մոլորակի վրա մեր աշխարհից բացի, ըստ ամենայնի, գոյություն ունեն երկու կամ ավելի զուգահեռ աշխարհներ, որտեղ մեզ հետ համատեղ կամ մեզանից անկախ ապրում են այլ կենդանի էակներ: Բացի այդ, կան բազմաթիվ վկայություններ, նույնիսկ` գիտական փաստեր, որոնք հաստատում են զուգահեռ աշխարհների առկայությունը:1960 թվականին Հարավային Աֆրիկայի Հանրապետության ֆերմաներից մեկում մի քանի օրվա ընթացքում ոստիկանների աչքերի առջև 20-ամյա մի տղայի մարմնի վրա անսպասելի առաջանում էին կտրված վերքեր` կարծես նշտարով արված:1876-79 թթ. չինական Նանկին քաղաքի լրագրերը բազմիցս են տեղեկացրել այն մասին, թե ինչպես են քաղաքում…

Read More

Դրամական փոխանցումներ: Ստեղծման պատմություն

Հին օրերում վաճառականները տառապում էին ճանապարհային պատահարների արդյունքում կրած կորուստներից: Առևտրի զարգացման հետ համընթաց ավազակային հարձակումների թիվը միայն ավելանում էր:Վերջապես գտնվեց մի միջոց, որը ավելի դյուրին դարձրեց վճարումները և կանխիկ դրամի տեղափոխումը. կանխիկ դրամը մուտք էր արվում քաղաքի մի բանկ, իսկ ստանում էին մեկ այլ բանկում երաշխավորագրով կամ պարտքի ճանաչման վերաբերյալ գրությամբ:Հեռագրային գծերի միջոցով առաջին դրամական փոխանցումը կատարվել է 1871թ.: Դրամը ստացողին հասավ մի քանի օրում: Իրավիճակը փոխվեց էլեկտրոնային վճարային համակարգերի ստեղծման հետ միասին, ավելի քան երկու տասնամյակ առաջ:

Read More

Արտասովոր պարիսպ ակվարիումի տեսքով

Թուրքական Իզմիր քաղաքի բնակիչը որոշել է իր տունը շրջապատել արտասովոր պատնեշով: Նա տեղադրել է 50 մետրանոց ակվարիում, և այն լցրել է ծովի ջրով: Անցնելով այդ հետաքրքիր պարսպի կողքով` կարելի է ուսումնասիրել հարյուրավոր ձկներ և մի քանի ութոտնուկներ: Այս արտասովոր պարիսպը դարձել է իսկական տեսարժան վայր և իր շուրջն է հավաքում տասնյակ հետաքրքրասերների:

Read More

Մանկապարտեզի պատ, որը նկարազարդված է արտասովոր ձևով

Շատ դպրոցներում և մանկապարտեզներում կարելի է հանդիպել նկարազարդած պատերի:Մեր առջև առաջին հայացքից շատ սովորական նկար է, որը նկարված է Արևմտյան Շպիցբերգեն կղզու Բուրգ կոչվող գյուղի լքված մանկապարտեզներից մեկում: Նկարի բարդությունը և աշխատատարությոնը նկատվում է միայն մոտիկից զննելիս: Ամենայն հավանականությամբ այսպիսի բան այլևս ոչ մի տեղ չեք տեսնի:

Read More

Կենդանակերպի ամենից-ամենա նշանը. ինչո՞վ եք Դուք ավելի լավն ուրիշներից

Կենդանակերպի բոլոր նշանները տարբերվում են մեկը մյուսից. սրանում ոչ մի կասկած չկա: Աստղագուշակները որոշել են կազմել կենդանակերպի նշանների ամենից-ամենա վարկանիշը և տեսնել, թե նրանցից ով ինչում է առաջադիմում: Ձկներ- Կենդանակերպի ամենաուժեղ նշանը Աստղագուշակները գտնում են, որ Կենդանակերպի ամենաուժեղ նշանը հանդիսանում են Ձկները: Դա բավականին արտասովոր է, չէ՞ որ տվյալ համաստեղության ներկայացուցիչները շատ դյուրազգաց են և սենտիմենտալ: Որտեղի՞ց նրանց մեջ ուժ: Ձկների մեջ զետեղված են բավականին շատ ներքին ռեսուրսներ, որոնք չունեն մյուս համաստեղությունները: Եվ երբ, օրինակի համար, համառ և ամբիցիոզ Խոյերն ու Այծեղջյուրները պարտություն են կրում, Ձկները բավականին պինդ դիրքեր են…

Read More