Ամենաթանկ գիրքը

Լոնդոնում աճուրդի ժամանակ ռեկորդային գնով՝ 7,3 միլիոն ֆունտ ստերլինգով` 8,6 միլիոն եվրո, վաճառվել է 19-րդ դարի բնագետ Ջոն Ջեյմս Օդյուբոնի <<Ամերիկայի թռչունները>> գիրքը: Նման կերպ <<Ամերիկայի թռչունները>> գրքի առաջին հրատարակումը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել տպագրական արտադրության մեջ: <<Ամերիկայի թռչունները>>գիրքը հրատարակվել է 1827 և 1838 թթ.: <<Ամերիկայի թռչունները>>գիրքը իրենից ներկայացնում է չորսհատորյակ, որի մեջ մտնում են 1000 վիմագրություններ՝ ներկված ակվարելով: Վրան պատկերված են շուրջ 500 թռչուններ՝ իրենց բնական չափսերով: Սկզբից ևեթ հրատարակվել է <<Ամերիկայի թռչունները>> գրքի շուրջ 170 օրինակ, որոնցից երեքը գտնվում են Ռուսաստանի մասնավոր հավաքածուներում: Լոնդոնում գրքի գործակալ և նմուշահավաք Մայքլ Թոլլեմաշը, ով գնել է գիրքը աճուրդի ժամանակ, հայտնել է, որ այն <<անգին>> է : Աճուրդից ոչ շատ հետո նմուշահավաքների շրջանում տարածվեցին լուրեր, ըստ որի գրքի սեփականատերը մտադիր է գրքի նկարազարդումները առանձին առանձին վաճառելու: Մասնագետների կարծիքով նման քայլը բացառիկ սրբապղծություն կհամարվեր հրատարակության հանդեպ: Բարեբախտաբար, շշուկները չհաստատվեցին , և գիրքը մնաց անձեռնմխելի:
Բնագետ, թռչնագետ և նկարիչ-անիմալիստ Ջոն Ջեյմս Օդյուբոնը ծնվել է 1785 թ. Հայիթի կղզում, ֆրանսիացի նավապետի ընտանիքում: 1803 թ. նա ներգաղթել է ԱՄՆ: Հեղինակից պահանջվել է 12 տարի գիրքը վերջացնելու համար: Ջոն Ջեյմս Օդյուբոնը Ամերիկայում շրջագայելու ընթացքում թռչուններին կրակրել է, որպեսզի հետագայում ստանա նկարի ճիշտ պատկերը, և կազմել է նկարների հավաքածու:

Related posts

Leave a Comment