Աշխարհի ամենահետաքրքիր վայրերը, որոնք փակ են հասարակության համար (լուսանկարներ)

1. «Լասկոյի քարանձավներ». Սա քարանձավների մի համալիր է, որը հայտնի է պալեոլիթի ժամանակաշրջանի ժայռանկարներով. Լասկոյի քարանձավները գտնվում են Ֆրանսիայի հարավ-արևմուտքում: Այնտեղ են պահպանվել ուշ պալեոլիթի արվեստի 900 ամենալավ օրինակները: Գիտնականների հաշվարկներով՝ այդ նկարները մոտ 17300 տարեկան են: Դրանք հիմնականում մեծ կենդանիների նկարներ են, որոնց մեծամասնությունը՝ դատելով օրգանական մնացորդներից, ապրել են այդ ժամանակաշրջանում և այդ տարածքներում: Քարանձավները, որոնք հասարակության համար փակ են 1963 թվականից, գտնվում են փլուզման եզրին՝ անհայտ ծագում ունեցող բորբոսի պատճառով:Մարդու ներկայությունը քարանձավում դիտարկվում է որպես պոտենցիալ վտանգ: Սովորաբար, այնտեղ մտնում են միայն անվտանգության աշխատակիցները, շաբաթը մեկ անգամ, այն էլ՝ մի քանի րոպեով: 1979 թվականին Լասկոյի քարանձավները ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում՝ Ֆրանսիայի Վեզերի հովտի այլ պատմական տարածքներով հանդերձ:

2. «Պովեգլիա». Պովեգլիան Վենետիկի հարևանությամբ գտնվող շատ փոքր կղզի է, որտեղ բնակվում են հոգիներ: Պովեգլիան գտնվում է Իտալիայի հյուսիսում՝ Վենետիկի և Լիդոյի միջև: Դարերի ընթացքում այս կղզին եղել է աքսորավայր, ամրոց և ապաստարան՝ հիվանդների ու մահացածների համար: 1348 թվականին Վենետիկում գլուխ բարձրացրեց այտուցային ժանտախտը և այդ պատճառով Պովեգլիան, ինչպես նաև այլ փոքր կղզիներ դարձան հիվանդների մեկուսարան: Վախենալով հիվանդության տարածումից, Վենետիկն իր քաղաքացիներից շատերին, ովքեր ունեին հիվանդության ախտանիշներ, աքսորեց կղզի: Կղզու կենտրոնում այրում էին մահացածներին և հաճախ մահացողներին, որոնց պատահմամբ դիակի տեղ էին դնում: Նման կրակներ էին վառվում նաև 1630 թվականին, երբ «սև մահը» կրկին անցավ քաղաքի վրայով: 20-րդ դարում կղզին կրկին օգտագործվեց որպես կարանտինային կայան, սակայն 1922 թվականին կղզին վերածեցին հիվանդանոցի՝ հոգեկան հիվանդների համար: Հիվանդանոցը գործեց մինչև 1968 թվականը, որից հետո այն փակվեց և դարձավ անմարդաբնակ: Այդ կղզին շրջապատում են պատերազմի և ժանտախտի զոհերի հոգիների մասին լեգենդները, ինչպես նաև հոգեբուժարանի հոգեկան հիվանդ բժշկի մասին լեգենդը, ով անդամահատում և կտտանքների էր ենթարկում հիվանդերին: Այսօր կղզին փակ է, ինչպես բնիկների, այնպես էլ զբոսաշրջիկների համար: Վերջին տարիներին իտալական շինարարական ընկերությունները փորձել են վերականգնել հիվանդանոցի շենքը, սակայն անսպասելի, առանց պատճառի դադարեցրել են աշխատանքները:

3. Վատիկանի գաղտնի արխիվները. Վատիկանի գաղտնի արխիվը գտնվում է Վատիկանում և հանդիսանում է Պապի գահակալության տարիներին կայացրած որոշումների և օրենքների պահոց: Վատիկանի գաղտնի արխիվի մուտքը Վատիկանի առաքելական գրադարանի մոտ է, որը գտնվում է Սուրբ Պետրոսի հրապարակում: Մուտք դեպի արխիվ թույլատրվում է մի քանի հատուկ աշխատակցի: Արխիվում գտնվում են նաև պետական փաստաթղթեր և գրքեր, որոնք եկեղեցին հավաքել է դարերի ընթացքում: 17-րդ դարում Պավել 5-րդ Պապի հրամանով, Վատիկանի գաղտնի արխիվը առանձնացվեց առաքելական գրադարանից և դարձավ դժվար հասանելի գիտնականների համար: Մինչև 1881 թվականը արխիվն ամբողջությամբ փակ էր հասարակության համար, սակայն Լև 13-րդ Պապը բացեց այն հետազոտողների համար, որոնցից հազարավորներն ամեն տարի ուսումնասիրում էին արխիվի փաստաթղթերը: «Վատիակնի գաղտնի արխիվ» անվան մեջ «գաղտնի» բառը չի նշանակում կոնֆեդենցիալ, այն մոտ է «անձնական» բառին, ինչը ենթադրում է, որ արխիվը Պապի անձնական սեփականությունն է և չի պատկանում Հռոմի ոչ մի ենթակառույցին: «Գաղտնի» բառը լայնորեն կիրառվում է նման արտահայտություններում, օրինակ, «գաղտնի ծառա», «գաղտնի գինեգործ», «գաղտնի քանդակագործ» կամ « գաղտնի քարտուղար», բառն օգտագործվում էր բարձր դիրքն ընդգծելու համար, մոտավորապես այսօրվա «VIP»-ի նման: Գաղտնի արխիվի բացումից հետո դուք կարող եք խնդրել ցանկացած արխիվացված փաստաթուղթ, քանի որ այն արդեն գաղտնի չէ, սակայն արխիվ մտնելն, այնուամենայնիվ, արգելված է: Դուք կարող եք ձեր նախընտրած փաստաթղթի համար հայտ ներկայացնել, և այն կտրամադրեն ձեզ: Վատիկանի գաղտնի արխիվը զբաղեցնում է 84 կմ դարակներ: Այն փաստաթղթերը, որոնք դեռևս 75 տարեկան չեն, անհասանելի են կառավարչական և դիվանագիտական տեղեկատվության պաշտպանության համար: Նրանց համար, ովքեր ցանկանում են ստուգել փաստաթղթի առկայությունն արխիվում, գոյություն ունեն ինդեքսներ:

4. Ակսումի Սիոնյան Մարիամ եկեղեցի. Այս եկեղեցում պահվում են շատ կարևոր ավետարանչական գրքեր և սուրբ իրեր: Այստեղ է գտնվում ավետարանչական շատ կարևոր բնօրինակ՝ Վկայության Տապանակը, որն ըստ պատմության, բերվել է Էֆիոպիու Մենելիկ 1-ինի կողմից, այն բանից հետո, երբ նա այցելեց իր հորը՝ Սողոմոն թագավորին: Վկայության Տապանակին՝ սրբության մասունք համարվելու պատճառով, արգելված է նայել կամ մոտենալ: Այդ իրավունքն ունեն միայն ընտրյալ կուսակրոն հոգևորականները:

5. Ցյանսուում գտնվող պետական անվտանգության կրթական թանգարան. Այս թանգարանը կոչվում է Լրտեսների թանգարան, ընդ որում այնքան գաղտնի, որ օտարերկրացիները չեն կարող մտնել այնտեղ: Չինաստանի Ցյանսու քաղաքում գտնվող պետական անվտանգության կրթական թանգարանը, չինական լրտեսության պատմության գաղտնի փաստաթղթերի պահպանման վայրն է: Այնտեղ կան 1927-1980 թվականների փաստաթղթեր և սարքավորումներ: 1927 թվականին հիմնվել է Կոմունիստական կուսակցության կենտրոնական խորհրդին առընթեր լրտեսության ստորաբաժանումը: Թանգարանում են գտնվում նաև ատրճանակներ, գնդացիրներ, որոնք նման են շրթներկի, փոքր տեսախցիկներ, գաղտնալսելու սարքեր, փուչ մետաղադրամներ, որոնք օգտագործվում են փաստաթղթեր և քարտեզներ թաքցնելու համար: Մարդիկ կարող են մտնել թանգարան, միայն այն դեպքում, եթե ծնունդով Չինաստանից են: Թանգարանը փակ է բոլոր օտարերկրացիների համար:

6.Նիիհաու. Նիիհաուն Էկզոտիկ և հեքիաթային գեղեցկություն ունեցող կղզի է, որը բնիկների մշակույթը և վայրի բնությունը պահպանելու նպատակով փակված է զբոսաշրջիկների համար: Նիիհաուն բնակելի Հավայան կղզիներից 7-րդն է մեծությամբ: Այդ կղզու վրա չկան ասֆալտապատ ճանապարհներ: Այնտեղ չկան նաև խանութներ, ռեստորաններ, էլեկտրաէներգիա և ներքին կոյուղիներ: Մյուս կողմից, Նիիհաու կղզում գտնվում է Հավայան կղզիների միակ դպրոցը, և այն միակն է երկրում, որը հոսանք է ստանում արեգակի էներգիայով: Էլիզաբեթ Սինկլերը գնել է այս կղզին 1864 թվականին Հավայան թագավորությունից, և այդ կղզու մասնավոր սեփականության իրավունքն անցել է իր ժառանգներին՝ Ռոբինսոնների ընտանիքին: 1915 թվականին Սինկլերի թոռը՝ Օբրի Ռոբինսոնը, փակեց կղզին այցելուների համար՝ տեղացիների մշակույթը և վայրի բնությունը պահպանելու նպատակով: Նույնիսկ կղզու բնակիչների բարեկամները կարող են այցելել նրանց միայն հատուկ թույլտվությամբ: Այսօր կղզի սեփականատերերից, բնակիչների բարեկամներից և ԱՄՆ-ի ռազմածովային խորհրդի ներկայացուցիչներից, Կառավարության մարմիններից և հատուկ հրավիրված հյուրերից բացի ոչ ոք չի կարող այցելել: Կղզում շատ հազվադեպ իրականացվում է ուղղաթիռներով երթ, երբեմն էլ՝ թույլատրվում է քայլել ափով, սակայն արգելված է մոտենալ տեղացիներին:

7.«Պայն Գեպ». Պայն Գեպը միակ «արգելված» վայրն է Ավստրալիայում: Այն հանդիսանում է արբանյակների դիտման և կառավարման պաշտպանական բազա, որը գտնվում է Ավստրալիայի կենտրոնում գտնվող Ալիս-Սպրինգս քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք: Բազան Ավստրալիայի և ԱՄՆ-ի ենթակայության տակ է: Կառուցը բաղկացած է ալեհավաքները պաշտպանող մեծ հաշվողական համալիրից: Բազայում աշխատում են 800 աշխատակից: Այդ տարածքը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ բազան վերահսկվում է Ամերիկայի լրտես-արբանյակների կողմից, երբ նրանք անցնում են երկրագնդի 1/3 մասը, և ներառում են Չինաստանի, Ռուսաստանի մի մասը և Մերձավոր Արևելքի նավթի հանքերը: Կենտրոնական Ավստրալիան ընտրվել է այդ բազայի տեղակայման վայր, քանի որ այն գտնվում է շատ հեռու և լրտեսական նավերը չեն կարողանում որսալ ազդանշանը:

8. Դիմոնայում գտնվող ատոմային հետազոտությունների կենտրոն. Անապատում տեղադրված ատոմային հետազոտությունների կենտրոնն Իսրայելինն է, գտնվում է Նեգև անապատում, մոտավարապես Իսրայելի Դիմոնա քաղաքից 30 կմ հարավ-արևելք: Նրա կառուցումը սկսվել է 1958 թվականին’ Ֆրանսիայի օգնությամբ: Կառույցի մասին տեղեկատվությունը գաղտնի է: Սակայն 1986 թվականին Մորդեհեյ Վանունուն՝ Իսրայելի հայտնի միջուկային մասնագետը, ով աշխատում էր Դիմոնայի ատոմային հետազոտութան կենտրոնում, փախավ Մեծ Բրիտանիա և լրատվամիջոցներին հայտնեց Իսրայելի ատոմային ծրագրի գոյության որոշակի ապացույցներ և գաղտնիքներ, ինչպես նաև բացատրեց յուրաքանչյուր կառույցի առաքելությունը, և պատմեց ատոմային տեղակայման տակ գտնվող ստորգետնյա գաղտնիկառույցների մասին: 2012 թվականի հունվարին ԶԼՄ-ներում հայտնվեց հաղորդագրություն, ըստ որի ատոմային էներգիայի իսրայելական խորհուրդը որոշել է ժամանակավորապես դադարեցնել հետազոտական կենտրոնի աշխատանքները: Այդ որոշման ընդունման հետևում, ըստ խորհրդի հայտարարության, կանգնած է Իրանի կողմից ահագնացող հարձակման վտանգը: 2012 թվականի հոկտեմբերին և նոյեմբերին, հայտնի դարձավ, որ «Համասը» ռմբակոծել է Դիմոնան, ավելի կոնկրետ, Դիմոնայում գտնվող ատոմային հետազոտությունների կենտրոնը, բայց օբյեկտը չի վնասվել: Կենտրոնի վրայի օդային տարածքը փակ է բոլոր ինքնաթիռների համար: Կենտրոնը գտնվում է ուժեղացված վերահսկողության տակ և շրջապատված է պարիսպներով:

9. Իսե տաճար. Ճապոնիայի սրբազան և ամենակարևոր սրբավայրը՝ Իսե տաճարը, համարվում է սինտոյական սրբավայր, այն նվիրված է Ամատեռասու աստվածուհուն: Իսե տաճարը բաղկացած է 2 գլխավոր սրբատեղիից և 125 լրացուցիչ սրբավայրից: Սրբատեղին համարվում է սինտոիզմի ամենասուրբ և ամենակարևոր վայրերից մեկը: Մուտքը սրբատեղի խստիվ արգելվում է: Միակ մարդն, ով կարող է մտնել սրբատեղի, համարվում է քահանան, ով պետք է լինի ճապոնական կայսերական ընտանիքի անդամ: Հասարակ մարդկանց չի թույլատրվում տեսնել կենտրոնական շինությունների ծղոտով ծածկված կտուրները: Ամեն 20 տարին մեկ, Իսե տաճարի 2 գլխավոր շինությունները վերակառուցվում են: Նայկու կամ «Ներքին տաճար» և Գեկու կամ «Արտաքին տաճար» շինությունները վերակառուցվում են մոտ 1000 տարի առաջ արված գծագրերի համաձայն: Վերակառուցման այդ սովորույթը սինտո հավատքի մասն է կազմում: Դա նաև հին տեխնոլոգիաների՝ գալիք սերունդներին փոխանցելու միջոց է:

10. Մետրո-2. Ռուսաստաում, ենթադրյալ, գոյություն ունեցող ստորգետնյա մետրոյի համակարգ Մետրո-2-ը գտնվում է Մոսկվայում, դա գաղտնի մետրոյի ոչ պաշտոնական անվանումն է, որն անցնում է Մոսկվայի հասարակական մետրոպոլիտենին զուգահեռ: Համակարգը կառուցվել է, կամ նրա կառուցումը սկսվել է Իոսիֆ Ստալինի օրոք, և այն ՊԱԿ-ի գրառումներում գրանցված էր Д-6 կոդի տակ: Ենթադրաբար, Մետրո-2-ը գտնվում է ՌԴ նախագահի և Պաշտպանության նախարարության հատուկ ծրագրերի վարման հատուկ օբյեկտների ծառայության ենթակայության ներքո: Ըստ լուրերի՝ Մետրո-2-ի երկարությունը գերազանցում է գործող հասարակական մետրոյի երկարությանը: Ասում են, որ այնտեղ կա 4 ուղի, որոնք գտնվում են 50-200 մետր խորության վրա: Ենթադրվում է, որ Մետրո-2-ը միացնում է Կրեմլը անվտանգության դաշնային ծառայության գլխամասին, Վնուկովո-2 կառավարչական օդանավակայանին և Ռամենիկի շրջանի մոտ գտնվող ստորգետնյա քաղաքի հետ, նաև ազգային նշանակություն ունեցող այլ օբյեկտների հետ: Ցավոք, ամբողջ ինֆորմացիան կրում է սպեկուլյատիվ բնույթ և հաստատված չէ նկարներով: Բացի այդ, տարբեր հաղորդագրություների միջոցով պարզ է դառնում, որ հենց այդ հասցեատերերն են կառուցել Մետրո-2-ը, և պնդում են, որ տեսել են Մետրո-2-ը, սակայն ոչ մեկ ստույգ չի կարողացել ասել, թե որտեղ է գտնվում այն:

Related posts

Leave a Comment