Մարդկային մարմնի Corpus թանգարանը

Մարդկային մարմնի թանգարանը գտնվում է Նիդեռլանդներում, Լեյդեն քաղաքից ոչ հեռու: Այս թանգարանն առաջարկում է շրջել <<մարդու մարմնի մեջ>>:

Հետաքրքիր լինելուց բացի, թանգարանը նաեւ ուսուցողական է. էկսկուրսիան տեւոմ է 35 րոպե, որի ընթացքում զբոսաշրջիկները լսում են այն օրգանի ձայները, որտեղ գտնվում է այդ պահին:

Թանգարանի մուտքը մարդու ոտքից է, իսկ արդեն ներսում տեղափոխվում են տարբեր օրգանների կողքով, տեսնում մկաններ, ոսկորներ, սիրտ, թոքեր, մարսողական օրգաններ, երիկամներ, աչքեր, ականջներ ինչպես նաեւ ուղեղ:

Էկրանների վրա ցուցադրվում են օրգանների աշխատանքը, ֆունկցիաները՝ համապատասխան ձայներով:

Ցուցադրվում է թե ինչ է կատարվում օրգանիզմում այս կամ այն վնասվածքի դեպքում: Էկսկուրսիան ավարտվում է հսկայական մարդու գլխում: Մարդկային մարմնի Corpus թանգարանը նախատեսված է 6 տարեկան երեխաներից սկսած: Այս թանգարանի ստեղծման վրա ծախսվել է 27 միլլիոն դոլլար:


Related posts

Leave a Comment