Պատմության 5 ամենահետաքրքիր գրազները

1. Մարգարտյա կոկտեյլ
Մի անգամ Կլեոպատրան եւ նրա սիրեկան Մարկոս Անտոնիոսը գրազ եկան, որ մի ճաշի ընթացքում Կլեոպատրան հեշտությամբ կարող է 10 միլիոն դինարի գինի խմել: Անտոնիոսն առանց վարանելու համաձայնեց այդ գրազին` ակնկալելով բավականին հետաքրքիր հեռանկարներ: Ամեն ինչ նախապես մտածելով` Կլեոպատրան ընթրիքի հենց ամենասկզբում ականջից հանում է սեւ մարգարտե ականջօղը եւ գցում այն գինու մեջ: Կալցիումի կարբոնատի եւ քացախաթթվի ռեակցիայի արդյունքում երեկոյի վերջում գինին վերածվել էր անվնաս խմիչքի, որը միանգամայն հնարավոր էր խմել մեկ կումով: Մարկոս Անտոնիոսն ընդունել էր պարտությունը: Գիտնականները եւս հաստատում են նման փորձարկման իրագործելիությունը: Պրոֆեսոր Պրուդենս Ջոնսը, իրականացնելով նման փորձ քացախի եւ մարգարտի հետ, հաստատել է, որ 24 ժամը բավարար է այն լուծելու համար:

2. Վազք մսագործի հետ: Պատմության ամենահնարամիտ գրազներից մեկը տեղի է ունեցել Անգլիայում 18-րդ դարում: Բրայթոն քաղաքում Բուլոք անունով մի մսագործ արիստոկրատ կոմս Բերիմորին առաջարկում է գրազ գալ: Հետաքրքիրն այն է, որ Բուլոքը, լինելով հաստլիկ, բայց բավականին ճարպիկ, կոմսին, ով տարված էր թեթեւ ատլետիկայով, առաջարկում է մրցել վազքում: Մսագործը համարձակորեն հայտարարում է, որ մտադիր է առաջ անցնել երիտասարդ Բերիմորից 100 մետր տարածության վրա, սակայն պայմանով, որ ինքն է ընտրում վազքի համար վայրը եւ 35 մետրի տարբերություն է թողնում: Շահույթը կազմում է մսագործի ամբողջ բիզնեսի արժեքին հավասար գումար: Կոմսն ընդունում է մարտահրավերը: Եվ վազքից հաշված րոպեներ առաջ մսագործը բացահայտում է իր ծրագիրը: Պարզվում է, որ վազքի համար նա ընտրել էր ամենանեղ Բլեք-Լայոն-Լեյն փողոցը, եւ երբ կոմսը հեշտությամբ հասել էր հակառակորդին, նա պարզապես չէր կարողացել անցնել առաջ: Կոմսն արժանապատվորեն ընդունել էր պարտությունը, եւ վճարել գրազի գումարը:

3. Բալզակյան կանայք: Այս գրազի պատմությունը, որն ավելի շատ գրական հորինվածք է համարվում​​, բոլոր նախադրյալներն ունի ճշմարիտ լինելու համար: Բալզակը հայտնի էր որպես կանանց գիտակ: Մի անգամ ընկերոջ հետ այգում զբոսնելով՝ նա տեսավ երկու շատ տարբեր կանանց: Մեկը շիկահեր էր, լավ կազմվածքով, «փարիզյան քայլվածքով» եւ շարժուձեւով, մյուսը` նիհար, տհաճ թխահեր էր, տարօրինակ գլխարկով: Բալզակը որոշում է գրազ գալ ընկերոջ հետ, որ շիկահերը բնիկ ֆրանսուհի է, երեխաներ չունի եւ ապրում է գեղեցիկ կյանքով: Իսկ թխահերը տնային տնտեսուհի է, ով սխալմամբ վաղ է ծնել, եւ այժմ երեխան դաստիարակվում է տատիկի մոտ, եւ հազիվ է ծայրը ծայրին հասցնում: Ընկերները գրազ եկան ճոխ ընթրիքի վրա: Իսկ երբ «կանանց հոգիների գիտակը» մոտեցավ կանանց հետ ծանոթանալու, զարմացավ` իմանալով, որ շիկահերը ամուսնացած գերմանուհի է, երկու երեխաների մայր, իսկ թխահերը` ֆրանսուհի, բավականին թեթեւամիտ դերասանուհի: Բալզակի բախտն ընթրիքի հարցում այդ գիշեր չէր բերել:

4. Լուսնային գրազ: Նիլ Արմսթրոնգի վայրէջքը լուսնի վրա դարձել է կարեւոր իրադարձություն ոչ միայն մարդկության պատմության մեջ, այլեւ Դեյվիդ Թրելֆոր անունով բրիտանացու համար: Այդ դեպքից 9 տարի առաջ (1960 թ.) այնպես էր ստացվել, որ նա այցելել էր բուքմեյքերական գրասենյակ` գրպանում ունենալով միայն 10 ֆունտ: Հարկ է նշել, որ այդ ժամանակվա համար գումարը փոքր չէր, հաշվի առնելով, որ միջին աշխատավարձը 30-40 ֆունտ էր: Դեյվիդը պատահաբար որոշում է խաղադրույք կատարել առաջիկա 10 տարիների ընթացքում դեպի լուսին մարդու ճամփորդության վրա: Խաղադրույքը կազմում էր 1-ը 1000-ի: Մի տարի առաջ մինչ խաղադրույքի ժամկետի ավարտը, տեղի ունեցավ լուսնի վրա առաջին վայրէջքը: Թրելֆորը շահած գումարով ձեռք բերեց մարզական ավտոմեքենա, որով մեկ տարի անց վթարի ենթարկվեց ու մահացավ:

5. Աշխարհի շուրջ…Ժյուլ Վեռնի նկարագրած «80 օր աշխարհի շուրջը» գրքում Ֆիլեաս Ֆոգի գրազը շատ են փորձել կրկնել իրական կյանքում: Առաջին անգամ Ֆոգի ռեկորդը սահմանվել էր ամերիկացի լրագրող Նելլի Բլայնի կողմից 1889 թվականին: Իր խմբագրին նա առաջարկել էր ուղեւորություն կազմակերպել հենց Ժյուլ Վեռնի նկարագրած երթուղով, գրպանում 200 ֆունտով եւ մի փոքր ուղեբեռով: Հենց այդ ժամանակ Cosmopolitan ամսագիրն ուղարկում է իր լրագրողին նման ճանապարհորդության: Գրազը` թե ով առաջինը կվերադառնա: 1889 թվականի նոյեմբերին Augusta Victoria ինքնաթիռում սկսվեց Նելլիի ուղեւորությունը: Համեմատել արկածները ժյուլվեռնյանի հետ, իհարկե, դժվար է, բայց տեղի ունեցող ամեն ինչի մասին լրագրողները հաղորդում էին հեռագրերով` ամսագրի համար: Այդ ժամանակ ընթերցողներին գրազի հաշվետվություն էր առաջարկվել` խաղադրույքներով, Նելլիի վերադարձից շուտ, իսկ Cosmopolitan-ի լրագրողն այդ ժամանակ նավարկում էր Ատլանտյան օվկիանոսով` հաշտվելով պարտության մտքի հետ:

Related posts

Leave a Comment