Փղեր: Շատակեր և զգայուն կենդանիներ

Փղերը, թերևս, աշխարհի ամենազգայուն և խելացի կենդանիներից են: Նրանք ունակ են զգալու ուրախություն, տխրություն և հուսահատություն:

Օրինակ երբ փիղ վարժեցնող Լուրենս Էնթոնին մահացավ, փղերի խումբը հասավ նրա տուն՝ վերջինիս մահը սգալու:
Իսկ եթե փիղը հիվանդանում է, մյուս փղերը նրա համար կեր են բերում, օգնում են կանգնել և անում են ամեն հնարավոր բան, մինչև նա կլավանա:

Միայն թե նրանք դառնում են իսկական չարագործներ, երբ կատաղում են: Կարող են ոտքի տակ տալ ամեն-ամեն ինչ: Գոյություն ունեն հնդկական և աֆրիկյան փղեր: Աֆրիկյան փղերն ունեն ամենալավ հոտառությունը կենդանական աշխարհում: Փղերը կարող են արևայրուք ընդունել: Իսկ արևից պաշտպանվելու քսուկների փոխարեն նրանք օգտագործում են ավազ: Միմյանց հետ շփվում են ձայների և ոտքերի դոփյուններով։ Մարդկային ականջները չեն ընկալում այդ ձայները, որովհետև նրանք շատ ցածր են, իսկ այ փղերն իրար լսում են նույնիսկ 8 կմ հեռավորության վրա: Նրանք բացի մկներից, վախենում են նաև մեղուներից: Իրենց չափերի պատճառով փղերը շատ ժամանակ են կորցնում ուտելիք հայթայթելու վրա։ Ըստ վիճակագրության նրանց կյանքը ամբողջությամբ կերի փնտրտուք է (նրանք բուսակեր են)։ Չէ՞ որ փղերը օրական 20 ժամ զբաղված են դրանով։ Եվ փաստորեն նրանք քնում են օրական ընդամենը 3-4 ժամ: Հասուն փիղն օրական ուտում է 300 կգ. ուտելիք և խմում 160 լ. ջուր: Փղի ժանիքների զույգը կարող է գերազանցել 200 կգ-ը, իսկ սիրտը՝ 30 կգ.-ը: Ամենամեծ փիղը կշռել է 10.886 կգ. և ունեցել 3.96 մ. հասակ: Փղերը հղի են լինում ամբողջ 2 տարի: Նրանք, մարդկանցից բացի, միակ կաթնասուններն են, որ ունեն կզակ: Ի դեպ փղի համար իր մարմնի ամենակարևոր մասերից է կնճիթը: Նա այն օգտագործում է որպես «գդալ» և «ցնցուղ»:

Հետաքրքիր է, որ փղերը ևս լինում են աջլիկ ու ձախլիկ։ Որովհետև նրանք աշխատում են աջ կամ ձախ ժանիքով։ Փղերի մի ժանիքը մյուսից կարճ է լինում, քանի որ, կախված աջլիկությունից ու ձախլիկությունից, մի ժանիքը մյուսից շուտ է մաշվում։ Փղերը հրաշալի լողում են, բայց նրանք չեն կարողանում ցատկել և վազել։ Կարողանում են միայն քայլել կամ արագ քայլել, որը հավասարազոր է վազելուն։ Իսկ վերջում հիշեցնենք ամենատխուր փաստը. ամեն օր աշխարհում փղոսկրերով սպանվում է մոտ 100 փիղ: Իսկ նրանց կյանքի տևողությունը միջինում 70-80 տարի է:

Related posts

Leave a Comment