- Ընթերցանությունը մտքի համար նույնն է, ինչ ֆիզիկական վարժությունը՝ մարմնի: Ադիսոն
- Պատահական հանդիպումը լավ գրքի հետ կարող է ընդմիշտ փոխել մարդու ճակատագիրը: Մարսել Պրևո
- Գրքերը հեռավորների ու ննջեցյալների ձայներն են. նրանք մեզ դարձնում են անցած դարերի հոգևոր կյանքի ժառանգորդները: Չենինգ
- Գեղեցիկ գրել նշանակում է միաժամանակ գեղեցիկ մտածել, գեղեցիկ զգալ ու գեղեցիկ արտահայտվել, այսինքն՝ հավասար չափով տիրապետել խելքին, հոգուն ու ճաշակին: Բյուֆոն
- Երիտասարդ բանաստեղծներն իրենց թանաքի մեջ շատ են ջուր լցնում: Գյոթե
- Ոճը գաղափարների ծնունդ է, ոչ թե բառերի: Բալզակ
- Ստեղծագործությունները հոգիներում հասունանում են նույնքան գաղտնախորհուրդ, որքան գետնասունկը՝ Պերիգորի անուշաբույր հարթավայրերում: Բալզակ
- Սկզբից կարդացեք ամենալավ գրքերը, այլապես կարող է այնպես պատահել, որ չկարդաք դրանք ընդհանրապես: Թորո
- Սովորական գրողի համար որոշակի նրբագեղությամբ իր մտքերն արտահայտելու հնարավորությունը գնվում է լեզվի ամորձատման հաշվին: Ֆրիդրիխ Էնգելս
- Հմուտ գրվածքը նման է անվաչմուշկի. այն ձեզ տանում է այնտեղ, ուր դուք ամենևին չէիք կամենում: Էմերսոն
- Այն ամենը, ինչ գրականության մեջ հնարավոր էր անել շեքսպիրյան եղանակով, Շեքսպիրը հիմնականում արդեն արել է: Լիխտենբերգ
- Աշխարհում չկա ավելի դժվար գործ, քան մարդու մասին հասարակ, ազնիվ արձակ գրելը: Հեմինիգուեյ
- Գրականությունը հասարակական երևույթ է: Հենրիխ Ման
- Եթե չկա հակասություն, չկա և դրամա: Հակառակորդը կարող է լինել բեմի վրա և բեմից դուրս՝ կուլիսների ետևում, բայց նա անպայման ներկա է դրամայում: Բեռնարդ Շոու
- Գրականության ոչ մի ժանր այնքան մտացածին բան չի պարունակում, որքան կենսագրականը: Չենինգ
- Ես գրչի ու թանաքի ստրուկն եմ, գաղափարների իսկական առևտրական: Բալզակ
- Անհնար է գրել մի երկ, որը կգոհացնի բոլոր ընթերցողներին: Սերվանտես
- Մշտական հարստությունը փափկակյաց է դարձնում, մշտական հավանությունը բթացնում է. միայն դադարն է պարապ ռիթմին հաղորդում նոր լարվածություն ու ստեղծագործական ճկունություն: Ստեֆան Ցվայգ
- Այն մարդը, ով ընդհանրապես ոչինչ չի կարդում, ավելի կրթված է, քան այն մարդը, ով բացառապես լրագրեր է կարդում: Թոմաս Ջեֆերսոն
- Մեծ գրողը պետք է ընդգրկի մարդկային գոյության բոլոր կողմերը: Մորուա
20 իմաստուն ասույթ գրականության մասին
