48 հուզիչ ու զվարճալի պատմական լուսանկար. անհավատալի է, թե ինչպես է աշխարհը փոխվել

Այս լուսանկարիչները գուցե երբեք էլ տեղյակ չեն եղել իրենց նկարած լուսանկարների կարևորության մասին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ ապագայում միլիոնավոր մարդիկ հիանալու էին դրանցով: Հազարավոր նկարներից մենք հենց սրանք ենք առանձնացրել, որպեսզի ցույց տանք, թե անցյալում կյանքը որքան շատ (կամ քիչ) էր տաբերբերվում ժամանակակից կյանքից:

Մարդկությանը հայտնի ամենահին սելֆին (1839) Ռոբերտ Կոռնելիոսը այս լուսանկարը նկարել է իր ընտանիքին պատկանող խանութի մոտակայքում: Լուսանկարը հայտնի դարձավ որպես պատմության առաջին ինքնանկար կամ, ինչպես ընդունված է ասել, սելֆի:

Մարդիկ լուսանկարվում են Ազատության արձանի մոտ (1886):

Այս զվարճաի լուսանկարը, նկարվել է այն ժամանակ, երբ դրանում պատկերված կինը փռշտում էր (1900):

20-րդ դարի սկզբում զարթուցիչներին փոխարինում էին մարդիկ: Մարդկանց առավոտյան արթնացնելու գործով զբաղվող մասնագետներ կոչվում էին «knocker-up» : Այս նկարում պատկերված է նրանցից մեկը:

9 թագավոր հավաքվել են Էդվարդ VII-ի մահը սգալու (1910): Ուրիշ էլ ո՞ր լուսանկարում միանգամից այսքան շատ թագավոր կարելի է տեսնել: Այստեղ պատկերված են Նորվեգիայի, Բուլղարիայի, Պորտուգալիայի, Գերմանական կայսրության, Հունաստանի, Բելգիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի և Դանիայի թագավորները:

Նախքան ավտոմատփինսեթերների հայտնագործումը տղաներն էին ստիպված աշխատել դրանց փոխարեն (1914):

Ոստիկանության աշխատակիցը «Harley-Davidson» ընկերության կողմից արտադրված մոտոցիկլետի վրա (1921):

1920-ականներին տարածված էր լուսանկարվելու մի դիրք, որը այնպիսի խաբկանք էր ստեղծում, ասես լուսանկարում պատկերված մարդը գլխատված է: Այդ դիրքը հայտնի էր «horsemanning» անվանմամբ:

1922 թվականի գեղեցկության մրցույթի երկու հաղթողները: Ժամանակին գեղեցկության չափանաիշները բոլորովին այլ էին:

Լողափի աշխատակիցը չափում է լողազգեստների երկարությունը՝ համոզվելու համար, որ դրանք չափից ավելի կարճ չեն (1920-ականներ): Այն ժամանակ չէր թույլատրվում ծնկից 15 սմ-ից ավելի վերև լողազգեստ կրել:

Հնաոճ ճոպանից կախված՝ զույգը վայելում է վաստակած հանգիստը (1923):

Ենթադրվում է, որ այս տարօրինակ սաղավարտը օգնում էր կենտրոնանալ: Այն դնելուց հետո մարդ չէր լսում շրջապատի ձայները, ուստի աղմուկը չէր շեղում մարդուն աշխատանքից: Թթվածնով լեցուն այս սաղավարտն աչքերի համար նախատեսված շատ փոքրիկ ճեղքեր ուներ: Սա հատուկ էր արված, որպեսզի մարդ շատ բան չտեսնի և աշխատանքից չշեղվի շրջապատում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով (1925):

1920-ականների սարսափազդու լողի դիմակ՝ նախատեսված կանանց արևից պաշտպանելու համար:

Հիտլերը փորձում է իր ելույթները հայելու առաջ (1925):

Լոս Անջելեսի հանրային գրադարանի «Շարժական գրադարան» ծրագիրը նախատեսված էր հիվանդների համար (1928):

Կենդանաբանական այգու աշխատակիցը լողացնում է պինգվիններին (1930):

Միաանիվ մոտոցիկլետ, որը կարող է սլանալ 150 կմ/ժամ արագությամբ (1931):

Ահա թե ինչպես Լոնդոնի հայտնի երկհարկանի ավտոբուսների կառուցողները ապացուցեցին, որ դրանք ապահով փոխադրամիջոցներ են (1933):

Բազմազավակ աղքատ բանվորուհու պատմական լուսանկարը նկարվել է այն ժամանակաշրջանում, որը հայտնի դարձավ «Փոշու կաթսա» և «Կեղտոտ 30-ականներ» անուններով (1936):

Այս ակնոցները ստեղծվել են անկողնում ընթերցանությամբ զբաղվելու համար:

1930-ականների ԳԴՀ-ի (GPS) տարբերակը: Ավտոմատ կերպով իջնող ու բարձրացող այս քարտեզը պետք է օգներ մարդկանց կողմնորոշվել, թե որ ուղղությամբ ընթանալ:

«Model T» վերելակ-ավտոտնակը Չիկագոյում (1936)

Սալվադոր Դալին և Կոկո Շանելը միասին ծխելիս (1938)

Դեմքի կոները ձնաբքի ժամանակ դեմքը պաշտպանելու համար նախատեսված նորաձև դիմակներ էին (1939):

Հեծանիվ, որի վրա կարող են տեղավորվել 4-հոգանոց ընտանիքի բոլոր անդամները: Հեծանիվը ներառում է նաև կարի մեքենա (1939):

1940 թ.-ին Լոնդոնում տեղի ունեցած ռմբակոծությունների հետևանքով անգամ նորածին երեխաներն էին ստիպված հակագազ կրել:

Երկրորդ համաշխարհային պատերազմի զինվորները հրաժեշտի համբույրներ են ստանում իրենց սիրելիներից:

Փոքրիկ շունիկը հանգիստ քնած է Ռուս զինվորների միջև (1945):

Այս ավստրիացի տղան տարիներ շարունակ հնամաշ կոշիկներ հագնելուց հետո նոր կոշիկներ է ստացել: Նրա ուրախությանը չափ չկա (1946):

Արջի ձագուկը սրճարանում մեղր է ըմբոշխնում (1950):

Մի տղամարդ կոստյում է հագցրել իր շանը, այնուհետև նրա գրկին կատու դրել (1950-ականներ):

Սառը վիսկիի դիսպենսեր (բաժնորոշիչ), որը երբեմն կարելի էր տեսնել գրասենյակներում (1950-ականներ):

«Միսս ատոմային ռումբ» գեղեցկության մրցույթի հաղթողը (1950)

Աֆղան կինը հանրային գրադարանում 1950-ականներին:

Երիտասարդ Փոլ Մաքքարթնիի հայելու առաջ նկարված ինքնանկարը (1959)

[Նկարը գունավորված է] Երիտասարդ կինը 1950-ականների խնջույք է անցկացնում իր տանը:

Ֆիդել Կաստրոն ծաղկեպսակ է դնում Լինքոլնի հուշահամալիրին (1959):

«Ցլաշուն Ֆրից» մականունով հայտնի այս հեռուստատեսային աստղը սափրվում է վարսավիրանոցում (1961):

Մլավող մեքենա (1963)

Երիտասարդ կինը իր ընտանի օմարին զբոսանքի է հանել:

Այս տղային լուսանկարել են այն ժամանակ, երբ նա լսում էր Մարտին Լյութեր Քինգի «Ես երազանք ունեմ» ելույթը (1963):

Հեռուստացույց դիտելու համար նախատեսված ակնոցներ (1963):

«Կյանքի համբույրը». այս պատմական լուսանկարում պատկերված է աշխատանքի ժամանակ հոսանքահարված մի բանվոր իր գործընկերոջ հետ: Վերջինս արհեստական շնչառություն է տալիս ընկերոջը: Հետագայում բանվորը ողջ մնաց (1967):

Երիտասարդ Օսամա Բին Լադենը իր ընտանիքի հետ լուսանկարվել է Շվեդիայում: Նա կանաչ վերնաշապիկով տղան է (աջից երկրորդը):

Բիլ Քլինթոնը և նրա ներկայիս կին Հիլարին վոլեյբոլ են խաղում (1971)

Related posts

Leave a Comment