Աշխարհի ամենամեծ ավազե ժամացույցը, որն աշխատում է ուղիղ մեկ տարի

Ճապոնիայի Սիմանե նահանգի Օդայի Ավազե թանգարանի գլխավոր արժանիքներից է հսկա ավազե ժամացույցը, որն ունի 5.2 մետր բարձրություն և 1 մետր տրամագիծ:

Դրա մեջ եղած ավազի քանակը և <<նեղ>> մասի հաստությունը հաշվարկված է այնպես, որ այն աշխատում է ուղիղ մեկ տարի: Չնայած նրան, որ այն աշխատում է 1991 թվականի հունվարի մեկից, միայն վերջերս են այն գրանցել Գիննեսի ռեկորդների գրքումորպես ամենամեծ ավազե ժամացույց: Ժամացույցի ներսում կա մոտ 629 100 000 000 ավազե հատիկ 1 000 368 գրամ ընդհանուր քաշով: Ավազե հատիկները հատուկ կվարցե ավազից են, որը բերվել է Յմագատա նահանգից և մանրակրկտորեն մաղվել են և ընտրվել: Դրա շնորհիվ դրանում առկա ավազե հատիկների տրամագիծը 0.11 միլիմետր է, որոնք անընդհատ հոսում եմ ժամացուցի նեղ մասով, որի տրամագիծը 0.84 միլիմետր է:
Sunagoyomi անվանումով ավազե ժամացույցը, ինչը ճապոներենից թարգմանած նշանակում է << Ավազե օրացույց>>, տեղադրված է բուրգային կառույցի ներսում, պահպանվում է բավականին բարդ մետաղե կառուցվածքով: Ժամացույցը շրջում են տարին մեկ անգամ` այդ պահին հրավիրելով թանգարան մարդկանց ահռելի բազմություն:
Վերջում ավելացնենք, որ ամենամեծ ավազե ժամացույցը նախկինում պատրաստել էին ամերիկացիները: Նախորդ ռեկորդի հեղինակի չափսերը զգալիորեն զիջում են ներկայիս ռեկորդակրին և ունի 1.06 մետր բարձրություն և 38 սանտիմետր տրամագիծ:

Related posts

Leave a Comment