Բաներ, որոնք պետք չէ անել առաջին ժամադրության ընթացքում

Տղաներ

Առաջին ժամադրությունն իհարկե շատ պատասխանատու բան է: Հաճախ է լինում, որ այն շատ արագ վերածվում է վերջին ժամադրության: Անհարմար իրավիճակներից խուսափելու համար ահա մի քանի խորհուրդ տղաներին, թե ինչ չի կարելի անել առաջին ժամադրության ընթացքում.

Աչքերի փոխարեն նայել այլ տեղ: Ձեզ թվում է, թե ձեր զգուշավոր հայացքներն աննկատ կմնան, բայց աղջիկներն ամեն ինչ նկատում են:

Հարցնել՝ «Կույս ե՞ս»: Չի կարելի առաջին հանդիպման ժամանակ այդ աստիճան ներխուժել մարդու անձնական կյանք: Եթե նա ձեզ ասելու բան ունենա, կասի, երբ զգա դրա անհրաժեշտությունը:

Հարցնել՝ «Բա պապադ ինչքա՞ն ա վաստակում»: Դրանով դուք պարզ հասկացնում եք, որ աղջկա մեջ առաջին հերթին գնահատում եք ոչ թե նրան, այլ նրա ֆինանսական ապահովվածությունը:

Անշնորհք կերպով ուտել: Բոլորն էլ ազատ են ուտում, երբ մենակ են լինում կամ լինում են իրենց շատ հարազատ մարդկանց կողքին, բայց մի մոռացեք, որ առաջին ժամադրությունը լավագույն օրը չէ ձեր անկաշկանդվածությունը ցուցադրելու համար:

Գլուխ գովալ: Աղջիկն ինքը կնկատի ձեր արժանիքները:

Ավտոմեքենայի բանալին ցուցադրական գցել սեղանին: Մի՞թե ձեր միակ արժանիքը ձեր ավտոմեքենան կամ ֆինանսական ապահովվածությունն է: Հավատացեք՝ նորմալ աղջիկներին նման բաներով չեք գրավի:

Հանդիպման ընթացքում զանգել ընկերոջն ու ասել. «Հա, ցավդ տանեմ, ուզածիս հետ եկել կաֆե կոֆե ենք խմում»: Պատկերացրեք հակառակ պատկերը. աղջիկը զանգում է ընկերուհուն ու ասում. «Հա, կյանք, ուզողիս հետ ժամո եմ եկել»:

Երբ հայրիկը զանգում է, չասել. «Պապ, աղջկա հետ եմ, կզանգեմ»: Ավելի լավ է ներողություն խնդրել, մի պահ դուրս գալ, խոսել, վերադառնալ, քան նման բան անել:

Ասել. «Որ մենք պսակվանք, դու չես աշխատելու»: Հիշում եք, չէ՞, թե Կլարա Ցետկինն հանուն ինչի էր պայքարում:

Պատմել նախկին ընկերուհու մասին ու ասել, որ անբարոյական էր: Եթե նման կերպ եք արտահայտվում ձեր նախկինների մասին, ապա ամենայն հավանականությամբ նրա մասին էլ նույնը կասեք, եթե բաժանվեք:

Հաշիվը փակելուց հարցնել. «Կարող ա՞ կոպեկ ունենաս»: Եթե արդեն իսկ աղջկան ժամադրության եք հրավիրել, ապա բարի եղեք հոգ տանել բոլոր մանրուքների մասին:

Ասել. «Գիտես, չէ՞, մինչև պապաս ու տատս դաբրո չտան, ես հետդ պսակվողը չեմ»: Կարող էիք միանգամից ասել, որ ոչ թե հարսնացու եք փնտրում, այլ ապրանք:

Ասել. «Էլ սրանից հետո յուբկով չտեսնեմ»: Կրկին հիշեցնենք Կլարա Ցետկինի մասին:

Լկտի տոնով հետաքրքրվել աղջկա ընկերու

հիների մասին: Առանց մեկնաբանության…

Աղջիկներ

Եթե պատրաստվում եք ժամադրության շատ լավ տղայի հետ, հիշեք հետեւյալ կանոնները: Ժամադրության գնալիս պատրաստ եղեք անակնկալների: Ով է ասել, թե ժամադրությունը պարտադիր կինո կամ ռեստորան գնալ է: Օրինակ, ինքներդ առաջարկեք սիրելիին հետաքրքիր վայրեր գնալ, օրինակթանգարան, քաղաքից դուրս եւ այլն: Ժամադրության համար ընտրեք սեքսուալ, բայց հարմարավետ հագուստ: ԵԹե շատ նեղ հագուստ ընտրեք ու անընդհատ շնչահեղձ լինեք, դա ամենեւին սեքսուալ չի դիտվի: Հարմար կոշիկներ հագեք: Չափազանց բարձր կրունկները կարող են ձեր ժամադրությունը սարսափի վերածել: Ժամադրությանն անմիջականորեն շփվեք, ժպտացեք, հարցեր տվեք, ազատ եղեք, սակայն ոչ սանձարձակ: Ժամադրության ժամանակ չի կարելի նշել, թե վերջին մի շաբաթվա ընթացքում քանի անգամ եք նրա սոցիալական էջերն այցելել: Մի ասեք, թե գիտեք նրա մասին ամեն ինչ, եթե անգամ ձեզ արդեն հայտնի բան է պատմում, ցույց տվեք, թե զարմացած եք: Ամեն վայրկյան մի վերցրեք հեռախոսը, մի տարվեք դրանով ժամադրության ժամանակ: Ժամադրությանը շատ մի խմեք, եթե զգում եք` հարբած եք, տաքսի նստեք ու տուն գնացեք: Օծանելիքով “մի լողացեք” ժամադրության գնալիս: Ժամադրությանը մի խոսեք ձեր կամ նրա նախկին սիրեցյալների, ձեր հիվանդությունների կամ կյանքի հետագա պլանների մասին:

Related posts

Leave a Comment